Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Տուգանելը Ոստիկանության պարտականությունն է: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Հրանտ Այվազյանի դիտարկմանը, թե քաղաքացիների շրջանում տպավորություն է, որ Ոստիկանության վրա պլան է դրված, որ կոնկրետ թվով մարդ պետք է տուգանվի, և հարցին՝ այս հարցում մեղմացումներ չե՞ն լինելու: 

«Ոստիկանության հիմնական գործառույթը հետևելն է, որ հակահամաճարակային կանոնները պահպանվեն: Վերջին մեկ օրվա ընթացքում 3800 տուգանք է եղել, ինչը նշանակում է, որ մենք դեռևս շարունակում ենք կանոնները ոչ պատշաճ պահպանել: Նաև Ոստիկանության այսօրվա էֆեկտիվ աշխատանքն է, որ հակահամաճարակային իրավիճակի և մեր օրական թվերի վրա որոշակի ազդեցություն է ունեցել»,-ասաց Ավինյանը:

ՀՀ պարետը նաև նշեց, թե Ոստիկանության գործողություններում որոշակի կոշտությունն իրականում արդյունավետ է: «Եթե այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, համոզված եմ, որ հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք այսօր ունենալու: Այս կանոնի սահմանման հիմնական իմաստն այն է, որ դառնա վարքագծային կանոն: Սովորենք, որ հնարավորինս կանխարգելենք վարակի տարածումը»,-նշեց փոխվարչապետը:

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan