Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ

Իշխանության կողմնակիցների գրառումներն ինձ հուշում են, որ երկրում ադեկվատության լուրջ դեֆիցիտ կա։
Հայաստանը լավագույն դեպքում հաղթահարել է կորոնավիրուսի առողջապահական հետևանքը, այն էլ՝ մեծ վերապահումներով։ Երկրում 1000-ից ավելի մահեր են գրացվել կորոնավիրուսի հետևանքով՝ ինչքան էլ իշխանությունը վիճակագրական մանիպուլյացիայով փորձի ավելի փոքր թիվ ներկայացնել։ Իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով մահացած այդ մարդիկ կոնկրետ անուն ազգանուն ունեն, եթե նույնիսկ իշխանությունը փորձում է թվերի տակ թաքցնել մարդկային ողբերգությունները, խեղված ճակատագրերը։ Վաղ, թե ուշ՝ Նիկոլ Փաշինյանի թիմը պատասխան է տալու այս ողբերգության, իր ապշնորհ քաղաքականության համար։
Բայց կորոնավիրուսը շատ ավելի տարողունակ ճգնաժամ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական բաղադրիչներով, որոնք Հայաստանում ոչ միայն հաղթահարված չեն, այլ դեռ նոր են դրսևորվելու։
Հայաստանում հիմա քաղաքական քողարկված վակուում է, որի հիմնական բնութագրիչներն են՝ հեղափոախական էյֆորիայի անհետացումը, պոպուլիզիմի կամ օխլոկրատիայի կրախը ու որպես հետևանք՝ իշխանության վարկանիշի փլուզումը, մյուս կողմից՝ այլընտրանքի ձևավորումը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ուշանում է՝ ստեղծելով քաղաքական ռադիկալիզացիայի վտանգ։ Եթե սա Նիկոլ Փաշինյանի կողմից չի գիտակցվում, միայն ցավում եմ․ երբ իշխանության գիտակցությունն աշխատի, իրավիճակն այլևս դուրս կարող է լինել վերահսկողությունից։
Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել գլոբալացող աշխարհին՝ օբյեկտիվորեն Հայաստանին մենակ թողնելով իր պրոբլեմների հետ․ նույնիսկ Ռուսաստանը դիտորդի կարգավիճակով է հետևելու մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին, որովհետև համարում է, որ Փաշինյանի իշխանությունը վերացրել է իր «ոտնատեղը» Հայաստանում։
Տնտեսությունը մոտ 15 տոկոսով կրճատվել է, ինչը ոչ միայն կոնկրետ գործազուրկներ ու աղքատություն է, այլ նաև՝ լուրջ դժվարություններ արտաքին պարտքի սպասարկման հարցում ու սոցիալական կոլապսի ուրվական՝ հունվար-փետրվար ամիսներին։ Փաշինյանը թերևս չի գիտակցում, որ Հայաստանի բարեկեցության ցուցիչը ոչ թե պարգևավճարներ ստացող իր հեղափոխական «յոնջեքն» են, այլ՝ մարդկային հոսքերի կարոտ մնացող խանութները։
Ու այս իրավիճակում զարմանում ես, որ իշխանությունը սեպտեմբերի սկզբին պլանավորում է նոր մասկի-շոուներ, իսկ որոշ «տաքգլուխներ» Նիկոլին դրդում են մեծ հանրահավաքի՝ սեպտեմբերի վերջին։
«Հայկական Ագորան» մեռել է ու դրա դագաղի վերջին մեխը խփել է հենց Նիկոլը՝ Ամուլսարում ոստիկանների քացիների տակ տալով «հպարտ քաղաքացուն» ու Մաշտոցի պուրակում սպանելով ոչ միայն մի քանի հաստաբուն ծառեր, այլ նաև՝ քաղաքացիականության վերջին ծիլերը։
Նիկոլ, քո մոտ այլևս հազարվոր «հպարտներ» չեն գալու․ դռանդ մոտ հերթապահում են տարբեր անուներով մի քանի ճգնաժամեր, որոնք անդունդն են գլորելու ոչ միայն քո կառավարությունն, այլ նաև՝ երկիրը։ Հիմա տաք ես, մի քանի ամիս հետո կզգաս՝ դառնության զգացումով։ Բայց դեռ ուշ չէ, լուծումն էլ՝ արժանապատիվ լուծումը, դեռ կա՝ քաղաքական և հանրային լայն կոնսենսուսով ընդունիր նոր Սահմանադրություն ու նշանակիր արտահերթ ընտրություններ։ Դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարգևավճարներից ճարպակալած պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ։

Սաուդյան Արաբիան արգելանք է դրել թուրքական ապրանքների ներմուծման վրա Ուշադրություն. Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել Հակառակորդը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) Բաշար Ասադը որևէ հայտարարություն չի արել Արցախի մասին. Իսկ նշյալ էջը կեղծ է Մինչ այս պահը հայտնի 59-ը հերոսների անունները, ովքեր ընկան հայոց հողը պաշտպանելիս Արցախում հակառակորդն ԱԹՍ֊ով հետապնդել է լրագրողների խմբին (տեսանյութ) Զոհված Գոռ Յարալյանը էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանող էր «Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել «Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան Արսեն Թորոսյանն Արցախում է Զոհված Գառնիկ Խլղաթյանն է․ զինվորը 19 տարեկան էր (լուսանկարներ) Ալիևն է Դուշանբեում ինձ դիմել խնդրանքով. Փաշինյան Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է. Սաակաշվիլին իր աջակցություն է հայտնել Ադրբեջանին Արցախի ՊՆ-ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը կոչով դիմել է ուսանողներին 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում «Օլիմպավան» մարզաբազան պատրաստ է ապաստարան տրամադրել Արցախից Հայաստան տեղափոխված մեր քույրերին և եղբայրներին Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան
website by Sargssyan