Ոստիկանությունում ծառայությունից իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Նշանակում է արվել նաև Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում. վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը: