Ռուսաստանը մինչև տարեվերջ ՍՈւ–30ՍՄ2 և ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր կկնքի

Ռուսաստանն այս տարվա ընթացքում 21 միավոր ՍՈւ-30ՍՄ2 և 25 միավոր ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռների գնման պայմանագիր կկնքի արտադրող «Իրկուտ» գործարանի հետ։ Ընդհանուր 46 միավոր ինքնաթիռի գնման պայմանագրով Ռուսաստանը կվճարի շուրջ 1,36 մլրդ դոլար։

Այս մասին գործարան կատարած այցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Բացի այս, նախարարը հայտնել է, որ 2021 թվականին նախատեսել են ՍՈւ–30 կործանիչների վերանորոգման պայմանագիր կնքել գործարանի հետ, որը կարժենա մոտ 98 մլն դոլար։

Շոյգուն նաև այցելել է Ամուրի–Կոմսոմոլսկի ավիագործարան, որտեղ, ծանոթանալով ընթացող աշխատանքներին, հայտնել է, որ մինչև տարեվերջ պլանավորած է ՍՈւ–35Ս կործանիչների պայմանագիր կնքել։ Թեև կործանիչների կոնկրետ քանակի մասին խոսք չի եղել, սակայն պայմանագրի արժեքը մոտ 953 մլն դոլար է։

Հիշեցնենք, որ ՍՈւ-35Ս կործանիչների վերջին պայմանագրով Ռուսաստանը 10 միավոր ստեցել էր 2019 թվականին և ևս 10 միավոր ստանալու է մինչև 2020 թվականի վերջ։ Կործանիչների գնման առաջին պայմանագիրը արտադրողն ու ՌԴ ՊՆ–ն կնքել էին 2009 թվականին։

Նշենք, որ եթե ՍՈւ–30 կործանիչների տարբեր արդիականացումների օպերատորների աշխարհագրությունը բավականին մեծ է, ապա ՍՈւ-35Ս կործանիչների արտասահմանյան վաճառքի մեզ հայտնի 1 դեպք կա՝ 2015 թվականին կնքված 2.5 մլրդ դոլարի պայմանագրով Չինաստանը ձեռք է բերել 24 միավոր ՍՈւ-35Ս։ Պետք է նշել սակայն, որ, թեև առանց պաշտոնական հաստատման, տեղեկություններ կան, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը նույնպես ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր են կնքել և դրանք արդեն արտադրվում են։

Ընկույզը սնո՞ւնդ է, թե՝ ոչ․ ոստիկանը քաղաքացուն տուգանել է դիմակ չկրելու համար Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը Դանակահարությունը բացահայտվեց Ռուսաստանը ավիափոխադրումները վերականգնում է ԵԱՏՄ բոլոր անդամների հետ, բացի Հայաստանից Սրբապղծություն ու վանդալիզմ Արմավիրի մարզում. կոտրել են Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական Նիկոլ Փաշինյանը՝ դիմակներ չկրելու համար հավաքված տուգանքների մասին Ինչպես է հայկական ԱԹՍ֊ն խոցում զրահատեխնիկան. նախարարը տեսանյութ է հրապարակել «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ-ում հաշվառված է 24 հազար 221 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 47 000-ի շեմը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian Արայիկ Հարությունյանը կրկին անգամ ապրում է հոգեկան ծանր ցնցումներ. Արման Աբովյան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը
website by Sargssyan