Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական քաղաքացիական նավերի դեմ ուղղված «ցանկացած հարձակում»:

Նա վերահաստատել է նաև թուրքական կողմի այն որոշումը, որ նշյալ նավը շարունակելու է իր աշխատանքները մինչև օգոստոսի 23-ը:

Իսկ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-հունական հարաբերություններում լարվածության աճի «մեղավորը» Հունաստանն է:

«Մենք երբևէ կողմ չենք եղել լարվածությանը: Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս» նավին, այլապես կստանա դրա պատասխանը»,-ասել է նա:

Նրա պնդմամբ` ոչ ոք «ահաբեկելով» որևէ բանի չի կարող հասնել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ֆրանսիան պետք է խուսափի Արևելյանն Միջերկրականում լարվածությունը սրող քայլերից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական կողմը պնդում է, թե Հունաստանը Էգեյան ծովում՝ Ռոդ կղզու մոտ, կրակ է բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող նավի վրա: 2 թուրք ու մեկ սիրիացի քաղաքացիական է վիրավորվել, իսկ նավը հարձակման հետեւանքով խորտակվել է:

ermenihaber

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է. Սաակաշվիլին իր աջակցություն է հայտնել Ադրբեջանին Արցախի ՊՆ-ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը կոչով դիմել է ուսանողներին 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում «Օլիմպավան» մարզաբազան պատրաստ է ապաստարան տրամադրել Արցախից Հայաստան տեղափոխված մեր քույրերին և եղբայրներին Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (տեսանյութ) Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից և գնան առաջնագիծ. Փորձագետ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման «Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (տեսանյութ) Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է Նահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էր Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին
website by Sargssyan