Թուրքիայում հայերին սպանելու կոչեր արած անձի դեմ հաղորդում է ներկայացվել

Օրեր առաջ Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ թուրքահայության և աշխատանքի նպատակով Հայաստանից այդ երկիր մեկնած միգրանտների նկատմամբ բռնություն կիրառելու կոչով հանդես եկած Kral Pekinkaya օգտահաշվի տիրոջ դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի 3 Խորան հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը։
Թուրքական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում Չեքեմը մասնավորապես ասել է․ «Դատախազությունում հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Իրավական դաշտում մինչև վերջ պայքարելու ենք ատելության խոսք օգտագործած այդ մարդու դեմ»։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերն ավելի ուշ MehdiStudio Officall հաշվի կողմից «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով հրապարակվել էր նաև Youtube սոցիալական ցանցում։ Տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ էր անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ նրա՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ էր անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գու­նա­վոր լու­սան­կար­չու­թյան տեխ­նո­լո­գի­ա­յի սկիզ­բը․ «Փաստ» «Ան­հա­վա­նա­կան» տրա­մա­բա­նու­թյուն­ներ և տար­բե­րակ­ներ. «Փաստ» Հայ կնոջ ուժով ու թի­կունք լի­նե­լով. հինգ ըն­տա­նի­քի հինգ կա­նայք «Հադ­րու­թի հա­մը» կփո­խան­ցեն. «Փաստ» Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում`հայերի դեմ կռվելու. «Ժողովուրդ» Թու­լա­նա­լու, ընկր­կե­լու, թև­ա­թափ լի­նե­լու իրա­վունք չու­նենք, տղեր­քը մեզ չեն նե­րի. «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին. «Ժողովուրդ» «Բու­հե­րը պետք է նա­խա­ձեռ­նու­թյունն իրենց ձեռ­քը վերց­նեն, յու­րա­քան­չյուր ուսա­նո­ղին ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն». «Փաստ» Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին. «Հրապարակ» Տա­սը չա­փել, մեկ կտրել, առա­վել ևս՝ պա­տե­րազ­մա­կան իրա­վի­ճա­կում. «Փաստ» Թուր­քի­ա­յի ամ­բար­տա­վան կեց­ված­քը պայ­ման­ներ է ստեղ­ծում, որ­պես­զի ձևավորվի լայն ձև­ա­չա­փով հա­կա­թուր­քա­կան կո­ա­լի­ցիա․ «Փաստ» Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և հանգուցալուծման ժամանակացույցը. «Հրապարակ» «Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ» Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով. «Հրապարակ» Երբեմն լռությունն ավելի օգտակար է. «Փաստ» Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Աջակ­ցու­թյուն՝ առանց ցու­ցադ­րա­կա­նու­թյան, լուռ և ար­ժա­նա­պա­տիվ.«Փաստ» Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում
website by Sargssyan