Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց


Առաջ­նայ­նու­թյու­նը՝ դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում ձեռք­բե­րում­ներ ունե­նա­լու հար­ցին․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա փուլում շատ հետաքրքիր հանրային-քաղաքական զարգացումներ են տեղի ունենում երկրում։ Ճիշտ է՝ անցած ամիսներին արտակարգ դրության պայմաններում քաղաքական ակտիվության պակաս չենք ունեցել, բայց համավարակի տարածման ինտենսիվ փուլում որոշակի կաշկանդվածություն էր նկատվում։

Իսկ հիմա արդեն, երբ համաճարակի նվազման միտումներ են նկատվում, սպասվում է, որ առաջիկա աշնանը բուռն գործընթացներ են սպասվում։ Նախ՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ հանրությունը հետ է եկել 2018 թվականից եկող էյֆորիկ և էմոցիոնալ վիճակից ու ընդունակ է առկա իրողությունների և անցյալի իրադարձությունների մասին առավել սթափ դատողություններ անել։

Խնդիրն այն է, որ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ հանրության մոտ չկա որոշակի հստակ պատկերացում՝ սկսած անցյալում տեղի ունեցած իրադարձություններից, վերջացրած ներկա իրողություններով։ Այսպիսի խնդիրների շուրջ հանրության մոտ երկփեղկված մոտեցումներ են ձևավորվել, և մարդիկ ցանկություն ունեն լսել դրանց շուրջ փաստարկված պարզաբանումներ։

Ինչպես գիտենք, տևական ժամանակ է, ինչ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ հանրության հետ անկեղծ զրույց է ունենալու։ Ճիշտ է՝ Սարգսյանն այս ընթացքում հայտարարություններով, այդ թվում և կարճ տեսաուղերձներով հանդես եկել է, բայց իր պաշտոնավարման ավարտից հետո առաջին ասուլիսը տվեց։

Երրորդ նախագահի ասուլիսի թեման, ինչպես և նախօրոք հայտարարվել էր, վերաբերում էր Ապրիլ յան պատերազմին, որի շուրջ քաղաքական շահարկումների և այլ պատճառներով տարբեր միֆեր են ձևավորվել։ Սրան գումարվում է նաև այն, որ Ապրիլ յան պատերազմի թեման քննվում է ԱԺ-ում ստեղծված հատուկ հանձնաժողովում։

Հասկանալի է, որ Սարգսյանի ուղերձները ուղղված պետք է լինեին Ապրիլ յան պատերազմի շուրջ եղած մշուշը ցրելուն։ Եվ հասկանալի է, որ ոչ ոք ավելի ամբողջական ու մանրամասն չի կարող պատկերացնել 2016 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շղթան և դրանց տրամաբանությունը, քան այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը։

Սարգսյանի պարզաբանումներից պարզ դարձավ, որ Ապրիլ յան պատերազմի ընթացքում բանակը կարողացել է հաջողությամբ վիժեցնել հակառակորդի պլանները։ Շատ կարևոր է հասկանալ, թե ի վերջո ի՞նչ խնդիր էր ցանկանում լուծել Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով։ Սարգսյանի պատասխանները պարզորոշ դարձրին, որ Բաքուն խնդիր էր դրել իր առջև հասնել նրան, որ հայկական կողմն ի վերջո ճնշման տակ համաձայնի բանակցային գործընթացում միայն Ադրբեջանին ձեռնտու փաստաթղթի ընդունմանը։

Այլ կերպ ասած՝ ապրիլ յան ռազմական ագրեսիայի հետևում Ադրբեջանը դիվանագիտական որոշակի նպատակադրումներ էր հետապնդում։ Սակայն պետք է նայենք վերջնարդյունքը, թե ինչ ստացավ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության արդյունքում։

Ապրիլ յան պատերազմի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն մեծ մարդկային և նյութական կորուստներ կրեց, այլև ադրբեջանական դիվանագիտության պլանները լրիվ գլխիվայր շրջվեցին։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը դեպքերից որոշ ժամանակ անց խոստովանել է, որ Արցախը ճանաչելու հարցում իր վրա միջազգային ճնշում կա։

Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շրջանառության մեջ դրվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին պայմանավորվածությունները, որոնց իրականացման շուրջ Ադրբեջանի լուրջ անհանգստությունը բազմիցս առիթ ունեցել ենք տեսնել։

Հարցի մեկ այլ կողմն է, թե ինչու հետագայում այդ պայմանավորվածությունները դուրս մնացին բանակցային օրակարգից, բայց նախագահ Սարգսյանի ասուլիսից նաև պարզ դարձավ, որ վերջինս առաջնայնությունը տվել է դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ ունենալու հարցին, իսկ այն ժամանակվա իշխանությունների բոլոր գործողությունները չեն հանրայնացվել, քանի որ դրանք կարող էին խանգարող հանգամանք դառնալ դիվանագիտական ձեռքբերումներ ունենալու ճանապարհին։

Ահա հենց ժամանակին կատարված քայլերը չհանրայնացնելու արդյունքում է, որ այս թեմայի շուրջ բազմաթիվ ասեկոսեներ և չճշտված տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։ Միգուցե հիմա առավել պատեհ ժամանակն է այդ ամենն առավել մանրամասն հանրայնացնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր