Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
ПолитикаԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ ուսումնասիրությունը դեռ չի ավարտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալներ կային ձեռքբերելու, այդ պատճառով էլ երեկ՝ օգոստոսի 19-ին Հայկ Սարգսյանին հրավիրել են հանձնաժողով, որպեզի նա պարզաբանումներ ներկայացնի։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավորից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի էր կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Հարությունյանն ասել էր, որ հանձնաժողովը պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ իրենք անմիջականորեն վարույթ հարուցեն։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ