ԱՄՆ-ում ինքնասպան է եղել «Սանտա Բարբարա» սերիալից հայտնի դերասան Փիթեր Լիկասին

Ամերիկացի դերասան Փիթեր Լիկասին, որը հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում և «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» ֆիլմում կերտած իր դերերով, ինքնասպանություն է գործել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է դերասանի ընկեր Մայքլ Սիգելը։

«Օգոստոսի 27-ին իմ ընկեր, եղբայր ու գործընկեր Փիթեր Լիկասին տանուլ տվեց դեպրեսիայի դեմ պայքարը և ինքնասպան եղավ։ Փիթերը երկար տարիներ պայքարում էր դեպրեսիայի դեմ», - ասված է հաղորդագրության մեջ։

Սիգելը նաև պատմել է, որ Լիկասիին ճանաչել է երկար տարիներ՝ այդ ծանոթությունն անվանելով իսկական բարեկամություն։

«Նա ազնիվ ու հոգատար մարդ էր։ Ինձ բախտ է վիճակվել 16 տարի նրա հետ աշխատել բեմի վրա։ Բայց ավելի հաջողակ եմ այն պատճառով, որ 38 տարի նրա ընկերն եմ եղել և նրա շնորհիվ իմացա, թե ինչ է իսկական բարեկամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Լիկասին ծնվել է 1959թ. ապրիլի 1-ին։ 1989 թվականին նա խաղացել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի մի քանի դրվագներում։ Նրան ժողովրդականություն է բերել է «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» (Killer Klowns From Outer Space) ամերիկյան ֆանտաստիկ կատակերգությունում կերտած դերը։

Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Երևանում իրար են բախվել 7 մեքենա Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 3 վիրավոր Փաշինյանի՝ «Քո հետևից կգան» խոսքերից հետո երիտասարդին ծեծել են (տեսանյութ) Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից. Ոստիկանության օպերլիազորը զոհվել է Շուշիում վիրավորվելուց օրեր անց Այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է. Ալեքսանդր Մարկարով Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Եվս մեկ գեներալ միացավ Գլխավոր շտաբի պահանջին. hraparak.am Ներկայում գտնվում ենք 2016-17 թվականների իրավիճակում. Ալեքսանդր Իսկանդարյան Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին Լարված իրավիճակ՝ ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև ՀՀ նախագահը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի հրամանը հակասահմանադրական է և այն առարկություններով հետ է ուղարկել կառավարություն
website by Sargssyan