Իշ­խա­նու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նում են ոչ ամ­բող­ջա­կան, այլ դե­տա­լա­յին բնույթ կրող ցու­ցա­նիշ­ներ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել ծանր վիճակում։ Անկումային տրամադրություններ են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Հույսեր կան, թե համավարակի նահանջը հնարավորություն կտա թարմ օդ հաղորդել երկրի տնտեսությանը, բայց անորոշությունները շատ են։ Խնդիրն այն է, որ արդեն մի շարք երկրներում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, ինչի արդյունքում այդ երկրները կրկին անցնում են «լոքդաունի» կամ խիստ սահմանափակումների ռեժիմի։ Եթե այս ալիքը շարունակի տարածվել, ապա այն, ամենայն հավանականությամբ, իր ազդեցությունը կունենա նաև համաշխարհային տնտեսության վրա։

Դրա համար էլ մասնագետները կանխատեսումներ են անում, որ դեռևս վաղ է խոսել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մասին։ Որպեսզի հնարավոր լինի առավել քիչ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից և պահպանել երկրի տնտեսական իմունիտետը, անհրաժեշտ է իրականացնել կշռադատված և հաշվարկված տնտեսական քաղաքականություն։ Սա նշանակում է, որ պետությունը խթանող դերակատարություն պետք է ստանձնի տնտեսության մեջ և խրախուսի առևտրաշրջանառությունը։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանում իշխանություններն ավելի շատ գովազդում են իրենց ամեն մի փոքր քայլը, քան խոշորածավալ նախաձեռնություններով են հանդես գալիս։

Այսպես, եթե կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է իրականացնում, ապա կարևորվում է ոչ թե դրանց ծավալային բովանդակությունը, այլ այն, թե դրանք թվով ինչքան շատ կլինեն, ինչքան շատ կխոսվի դրանց մասին, որպեսզի իշխանություններն էլ իրենց աշխատանքով «հպարտանալու» տեղ ունենան։ Բայց դեռ խնդիր է, թե այդ ծրագրերը որքանով են բավարար բնակչության և տնտեսվարողների համար իրենց ունեցած կորուստները չեզոքացնելու տեսանկյունից, քանի որ բողոքներ կան, որ դրանք ճգնաժամի հասցրած վնասների համեմատ ուղղակի չնչին են։ Եվ չնայած երկրի տնտեսական դրությունը շարունակում է բարդանալ, և ճգնաժամից դուրս գալու տեսանելի քայլերը նկատելի չեն, իշխանությունները փորձում են որոշակի դրական նոտաներ փոխանցել հանրությանը։

Սա գուցե բնական է: Բայց ուշագրավն այն է, որ այդ լավատեսությունը միտումնավոր ներկայացվում է ոչ թե ամբողջական պատկերի հաշվին, այլ դետալային բնույթ է կրում։ Երբ ընդհանուր ցուցանիշները բացասական են, ապա Փաշինյանին մնում է փնտրել և գտնել այնպիսի ցուցանիշներ, որոնք դրական կլինեն։ Ու այս հարցում կարևոր չէ, թե այդ ցուցանիշները որևէ դրական ազդեցություն ունեն տնտեսության վրա, թե դրանց մասնաբաժինն այնքան չնչին է, որ լուրջ ուշադրության արժանացնելն անիմաստ է։

Եթե շարժվենք իշխանությունների կողմից առաջ քաշված տրամաբանությամբ, ապա պետք չէ այդքան կենտրոնանալ, որ, օրինակ՝ շինարարության մեջ և այլ ճյուղերում կտրուկ անկում է նկատվում, կապիտալ ծախսերը թերակատարվում են և այլն. շատ ավելի դրական է այն, որ հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով, սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով, աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16,9 տոկոսով: Այս ամենի մասին օրերս վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել։

Վարչապետը նաև դրական դինամիկա ցույց տալու համար հայտարարում է, թե 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով։ Այսինքն՝ նվազման ցուցանիշը առաջ բարձր է եղել, իսկ հիմա սկսել է փոքրանալ։ Բայց ՀԴՄ-ների շրջանառության պատկերը դեռևս շուկայում առկա իրավիճակի մասին հստակ ցուցիչ չէ, քանի որ կարևոր է ոչ միայն դրանց քանակը, այլև գումարային-ծավալային կողմը. քանակական առումով ՀԴՄ-ների ցուցանիշը կարող է ավելի լինել, բայց ծավալի տեսանկյունից՝ քիչ։

Բացի այդ, որքանով է հիմնավոր օգոստոսին ՀԴՄ շրջանառությունների 2,5 տոկոս անկման մասին հայտարարելը, եթե պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարվա 7 ամիսներին մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում նվազել են գրեթե 15 տոկոսով։ Այսինքն, շուկայում առևտրաշրջանառության էական նվազում կա։ Տպավորություն է, թե վարչապետը կրակն է ընկել իր ասածի ձեռքը, թե Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, հիմա ամեն կերպ փորձելու է այն հիմնավորել՝ առանց հաշվի առնելու, թե դրա համար կան անհրաժեշտ փաստեր, թե՝ ոչ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արսեն Բաբայան Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել «Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար Ի՞նչ հեռանկարներ ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար՝ մինչև 2050 թվականը (տեսանյութ) Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
website by Sargssyan