Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Նպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ» Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»


Իրենք կա­րող են ավե­լին, քան թվում է. Հա­յաս­տա­նում ստեղծ­վում է ան­վա­սայ­լա­կով բաս­կետ­բո­լի առա­ջին ման­կա­պա­տա­նե­կան ակում­բը․«Փաստ»

Սպորտ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան ստեղծեցինք երկու տարի առաջ, բայց թիմ վաղուց ունեինք: Մեր թիմի կորիզը կազմում են 35-40, իսկ մյուս թիմինը՝ ԲԿՄԱ-ինը՝ 40-50 տարեկան տղամարդիկ: Ֆեդերացիան հիմնել ենք ապագայի համար, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում: Հենց այս փաստը հաշվի առնելով՝ հասկացանք, որ պետք է ստեղծվեն մանկապատանեկան և երիտասարդական թիմեր, որպեսզի սերնդափոխություն լինի: Սկսել ենք մանկապատանեկան փուլից:Нет описания.

Երբ հանդիպեցինք հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանի, իսկ հետո նաև Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի հետ, ինձ մոտ տպավորություն էր, թե շատերը մոռացել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, բացի դա, չեն կարևորում այն, որ պետք է նրանց ինտեգրել սպորտային նախաձեռնությունների մեջ և զբաղվել նրանց մարզավիճակով: Հայտարարություն տարածեցինք, և հասկանալով մարդկանց տրամադրությունները, տեսնելով նրանց սպասումները՝ անհնար էր ուղղակի չսկսել այս նախաձեռնությունը:Нет описания.

Ակումբի ստեղծումով ցանկանում ենք նրանց ընդառաջ փոքրիկ քայլ անել նախ՝ Երևանում, բայց այս ընթացքում մեզ զանգահարում են, գրում մարզերից: Այդ դեպքում կան ֆինանսական խնդիրներ, բայց դրանք լուծելի հարցեր են, կարևորն այն է, որ սկսել ենք և ցանկանում ենք այս գործում լավ հիմքեր ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի հիմնադիր խորհրդի նախագահ Հարութ Եսայանը՝ անդրադառնալով անվասայլակով բասկետբոլի մանկապատանեկան ակումբի՝ «Motus Vita»-ի (լատիներենից թագմանաբար՝ շարժումը կյանք է) ստեղծման գաղափարին:Нет описания.

Նշում է՝ ֆեդերացիան իր առջև մի շարք խնդիրներ և նպատակներ է դրել: Դրանցից են Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում անվասայլակով սպորտի խթանումը, հանրության ուշադրության հրավիրումն անվասայլակով սպորտի, դրա խնդիրների և զարգացման կարևորության վրա, հենաշարժական և այլ հատուկ խնդիրներով երեխաների կյանքի որակի լավացումը սպորտի միջոցով և այլն: Եսայանն ասում է՝ այս ընթացքում եղել և կան դժվարություններ, բայց երբ կարևոր գործ ես նախաձեռնում, որն ուղղված է երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն, խնդիրներն էլ կարծես ինքնաբերաբար լուծվում են: «Ֆեդերացիան հիմնադրել ենք ես, ֆեդերացիայի գործող նախագահ Սևակ Մխիթարյանն ու գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալ յանը: Իրենք հաշմանդամություն ունեն, մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, իսկ մյուսը պայթյունի հետևանքով կորցրել է երկու ոտքը:Нет описания.

Ես հաշմանդամություն չունեմ, բայց իրենց հետ սայլակով բասկետբոլ եմ խաղում: Երբ ստեղծում էինք ֆեդերացիան, մեր առջև խնդիր դրեցինք՝ չենք բողոքելու, ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու, հասնելու ենք մեր նպատակներին: Մինչ օրս ունեցել ենք հազարավոր խնդիրներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ֆիզիկական օգնության կարիք, թե՛ անգամ դահլիճի: Բայց չենք հուսահատվել և արել ենք ամեն ինչ, որ այդ խնդիրներն աստիճանաբար լուծվեն: Հիմա, օրինակ՝ կազմակերպում ենք դրամահավաք, հավաքված գումարով երեխաների համար անվասայլակներ ենք գնելու: Պետական աջակցությունը կաղում է, ասեմ ավելին՝ ընդհանրապես գոյություն չունի:Нет описания.

Գուցե դա նորմալ է, քանի որ ի սկզբանե նման նախաձեռնություն չի եղել, չեն մտածում, որ այդ ուղղությամբ կարելի է ֆինանսական միջոցներ ծախսել: Հիմա ցույց ենք տալիս, թե ինչով ենք զբաղվում՝ հույս ունենալով, որ գոնե հաջորդ տարիներին կփոխվի վերաբերմունքը: Բազմաթիվ մարդիկ են միավորվել այս բարի գործի շուրջը՝ կամավորներ, տարբեր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Հատուկ դպրոցի հետ հուշագիր ենք ստորագրել, որը կտրամադրի իր դահլիճը մարզումների համար: Դրամահավաքի միջոցով փորձելու ենք լուծել հիմնական՝ երեխաների սայլակների ձեռքբերման և տրանսպորտի խնդիրները: Հոկտեմբերի սկզբին կհայտարարենք դրամահավաքը, որի շրջանակներում կունենանք բացօթյա մրցաշար, այդ ժամանակ էլ հասարակությանը կպատմենք մեր մասին:Нет описания.

Այսօր 50-60 երիտասարդ աշխատում է այս նախագծի համար: Նրանք բոլորը կամավորներ են: Մեկ հայտարարություն և մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեց 15-20 հոգեբան, 15-ից ավելի ֆիզիոթերապևտ: Ուսանողներս են օգնում տարբեր հարցերում: Այս մարդկանց շնորհիվ է, որ, չնայած դժվարություններին, մեծ քայլերով առաջ ենք ընթանում: Ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները ժպտան, ծնողները գոնե մի քանի ժամով կտրվեն հոգսերից»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը: Զրույցի ընթացքում նշում եմ՝ ինքս մշտապես խուսափում եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս ասել՝ նրանք սահմանափակ կարողություններ ունեն, քանի որ ոչ մեկ անգամ է ապացուցվել՝ իրենք կարող են ավելին, քան թվում է: Հարութ Եսայանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում և ընդգծում՝ հաշմանդամությունը դատավճիռ չէ: «Մեր թիմի բոլոր տղամարդիկ մեքենա են վարում, ես՝ ոչ, մեծամասնությունն ամուսնացած է:

Նրանցից մեկը տաքսիստ է, մյուսը՝ վարսավիր, երրորդն ԱԻՆ-ում է աշխատում և այսպես շարունակ: Սա ապացուցում է, որ իրենք ամեն ինչ կարող են անել: Իրենց վրա չկա այդ պիտակը՝ հաշմանդամ ես, ոչ մեկին պետք չես: Հաշմանդամության հետ կապված կարծրատիպերը փորձում ենք կոտրել՝ հանրային վայրերում միջոցառումներ կազմակերպելով: Սեպտեմբերի 18-ին Թումոյի բացօթյա դաշտում միջազգային մրցաշար կա, խաղալու ենք Բելառուսի, Ռուսաստանի և Իրանի (հրավերն ուղարկված է-խմբ.) հավաքականների հետ: Բացման արարողության ժամանակ մեր երեխաները կցուցադրեն այն, ինչ սովորել են մի քանի օրվա ընթացքում:

Մեր կամավորներն այսօր սայլակի վրա նստած բասկետբոլ են խաղում և դա անում են մեծ սիրով: Ցույց ենք տալիս՝ երբ մարդը հայտնվում է սայլակի վրա, դրանով իր կյանքը չի ավարտվում: Այսօր մարզումների հաճախող մի քանի երեխաներ դժվարությամբ են շարժում ձեռքերը, բայց նրանք այնպիսի հաճույք են ստանում մարզումների ու հանդիպումների ընթացքից, որ չենք ցանկանում նրանց զրկել դրանից: Որոշ կարծրատիպեր ունեն ծնողները, օրինակ՝ ոմանք չեն ցանկանում, որ իրենց երեխան սայլակով խաղա, բայց աստիճանաբար իրենք իրենց մեջ կոտրում են պատնեշները: Արմատներ ենք գցելու ամբողջ Հայաստանով՝ տարաբնույթ միջոցառումների անցկացման և մանկապատանեկան ու երիտասարդական խմբերի ստեղծման միջոցով»,- եզրափակում է Հարութ Եսայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվելՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՀաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե ՀովհաննիսյանՊահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովԱրշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքըՈսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան Թշնամուն զիջելու տարածք չունե՛նք. «Հայաքվեն» Բաղանիս գյուղում է. ՈւՂԻՂ Շուտով Ցեղասպանության հիշատակումը հավասարազոր է լինելու Ստամբուլում ամեն ապրիլի 24-ին «համատեղ ցավի» հիշատակման լոկալ արարողության. Դավիթ Սարգսյան Լատվացիները 700 մլն եվրո կներդնեն Լատվիայի արևային էներգիայի պարկերումԹուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից