«Կան ներդ­րում­ներ, որոնք ավե­լի լավ է չլի­նե­ին»․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամռան ամիսներին Գյումրիում ներքին տուրիզմն աշխուժացել է, ինչի մասին փաստում է Գյումրիում գործող «Քաղաքային հետազոտության կենտրոն» ՀԿ ղեկավար Աշոտ Միրզոյանը: «Եթե մարտ, ապրիլ, նաև մայիս ամիսներին մտածում էինք, որ այս տարին ամբողջությամբ ձախողվել է, ապա մասնավորապես օգոստոսին մենք այլ պատկեր արձանագրեցինք: Այս ընթացքում Գյումրի են գալիս հիմնականում Երևանից, ինչպես նաև հարևան մարզերից: Այս ամենը մեզ ստիպեց հասկանալ, որ ներքին տուրիզմը գործոն է: Այցելուները շատ դեպքերում առաջին անգամ են Գյումրիում: Ավելի շատ մարդ է տեսնում Գյումրին, ինչը թույլ կտա ավելի հստակ հասկանալ, թե հատկապես ո՞ր վայրերն են նախընտրելի, ի՞նչը կսկսի ավելի լավ աշխատել մեզ մոտ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Միրզոյանը՝ շեշտելով, որ այս հանգամանքը կարևոր է քաղաքի նոր իմիջի ձևավորման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է գյուղական տուրիզմի զարգացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում: «Մի փոքր զարգացում կա նաև այդ հատվածում: Օրինակ՝ փորձում ենք Արփի համայնքում զարգացնել տնտեսությունը, մի շարք ծրագրեր են կատարվում տարբեր ուղղություններով: Կարելի է ասել՝ փոքրիկ զբոսաշրջային հանգրվան է զարգանում, մենք էլ փորձում ենք հետաքրքիր դարձնել այդ հանգրվանը»,-ասաց նա՝ հավելելով, որ Շիրակի մարզի որոշ համայնքներում ևս նման մասնավոր նախաձեռնություններ կան: Խոսելով խնդիրների ու խոչընդոտների մասին՝ Ա. Միրզոյանը առաջնային մի քանի հարց առանձնացրեց: Դիտարկելով ենթակառուցվածքները՝ նա շեշտեց. «Այդ առումով, ընդհանուր առմամբ, մեծ փոփոխություններ դեռ չեմ նկատում: Բացի այդ, նորություն չէ, որ Գյումրի-Երևան ճանապարհը դեռևս վտանգավոր է:

Մյուս կողմից, իհարկե, որոշակի ճանապարհաշինություն կա»: Աշոտ Միրզոյանն ընդգծեց, որ մյուս կարևորագույն խնդիրը շենքերի անխնամ վիճակն է. «Խոսքը հատկապես պատմական շենքերի անխնամ վիճակի մասին է: Տարբեր պատճառներով դրանք կիսաքանդ են, որոնք ուղղակի զարմացնում են զբոսաշրջիկներին: Նրանք շվարած նայում ու ասում են՝ բայց՝ ո՞նց, ինչո՞ւ է մինչև հիմա այսպես: Եվ դժվարանում ես այդ ժամանակ ինչ-որ բան ասել: Ընդհանուր առմամբ, պատմական ժառանգության վերականգնման խնդիրները շատ լուրջ են»: Անդրադառնալով մասնավորապես Գյումրիում արված ներդրումներին, դրանց անհրաժեշտությանը, Աշոտ Միրզոյանը նկատեց. «Իհարկե, քանակական տվյալներ չեմ կարող բերել, բայց ուզում եմ սկսել նրանից, որ կան ներդրումներ, որոնք ուղղակի բացասական են ազդում քաղաքի վրա, որովհետև վերաբերում են պատմական հուշարձանների անհարիր միջամտություններին:

Բազմաթիվ խնդիրներ կան, ասեմ այսպես՝ կան ներդրումներ, որոնք ավելի լավ է չլինեին: Ավելի շատ քաղաքին, պատմական ժառանգությանն ուղղված ներդրումներ կուզենայի տեսնել: Պատմական ժառանգությունը քաղաքի դեմքն է, քաղաքի առաջին բնութագիրը: Այդ ժառանգությունը ավելի շատ պետք է ուսումնասիրել, բայց այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում: Կուզեի ավելի շատ մտքի, գաղափարի ներդրումներ լինեին, հետազոտություններ, զարգացման պլաններ մշակվեին: Բայց հեռանկարային զարգացման պլաններ, կարծես, չեն մշակվում: Իրականում մեզ անհրաժեշտ են ներդրումներ, որոնք լրացուցիչ արժեքներ են բերելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արսեն Բաբայան Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել «Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար Ի՞նչ հեռանկարներ ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար՝ մինչև 2050 թվականը (տեսանյութ) Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
website by Sargssyan