Արայիկ Հարությունյանն առաջին անգամ խոսեց Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունների մասին
ՔաղաքականԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում էին իր ղեկավարած նախարարությանն ու վարած քաղաքականությանը, ասաց, որ Արսենի մանդատի վայր դնելու գործընթացը դեռ չի ավարտվել ու ինքն այս պահին զերծ կմնա այդ հարցի մասին խոսելուց. «Բայց ուզում եմ ասել, որ մենք անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում:
Նա կարող էր իր հարցերը բարձրացնել, հնարավոր է, որ մենք քննադատությունների մի մասն ընդունեինք ու շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներում առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք քննարկում չենք ունեցել, այդ հարցերն իմ հետ քննարկումներում չեն բարձրացվել»:
Հարությունյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկում է ունեցել մոտ 1-1,5 ամիս առաջ, այդ հարցերը չեն բարձրացվել. «Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ ընդհանրական հայտարարություններին:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ