Գիտե՞ք, որ բուխարու պատմությունն սկսվում է Քարի դարից.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բուխարին բաց որմնաօջախ է ուղիղ ծխանցքով և բաց կրակարանով: Բուխարիի պատմությունը սկսվել է Քարի դարից, երբ հայտնվել են դրանց առաջին նախատիպերը: Դրանք եղել են քարանձավներում վառվող խարույկները, որոնց ծխահեռացման համար քարանձավի առաստաղին անցքեր են փորել: Քաղաքակիրթ քարե բուխարիների առաջացումը, որոնք տեղադրվել են արդեն տների կենտրոնում, կարելի է վերագրել մ.թ.ա. 1-3-րդ դարերին:

Մարդիկ հավաքվել են նման օջախների շուրջ տաքանանալու համար: Դրանից հետո արդեն միջնադարի սկզբին՝ 8-րդ դարում, բուխարին դարձել է ֆեոդալների, հոգևորականների և ասպետների կացարանների անբաժանելի մասը: Այն ստեղծվել է հյուրասրահի կենտրոնում որպես քարից պատրաստված բաց կրակատեղի, իսկ ծուխը դուրս է եկել առաստաղին գտնվող անցքից: Սովորական մահկանացուների տներում նման բուխարիներ հայտնվել են միայն 10-ից 16-րդ դարերում և աստիճանաբար սկսել են ձեռք բերել մեր ժամանակների համար սովորական բուխարիների տեսքը:

Ընդ որում, ծխնելույզը հայտնագործելուց հետո բուխարիները հյուրասենյակների կենտրոններից տեղաշարժվել են դեպի պատերը, քանի որ ծխնելույզներն անցկացվել են պատերի միջով: 17-րդ դարում Անգլիայի արքայազն Ռուպերտի կողմից հորինվել է վառարանի ստորին ցանցը, որի վրա դարսվում է վառելափայտը, իսկ մոխիրը թափվում է ներքև: Այդ կառուցվածքը հնարավորություն է տալիս այրման թթվածին ստանալ ներքևից և իրականացնել վառելիքի լրիվ այրում: 17-րդ դարի վերջին ամերիկացի մանկավարժ Բենջամին Ֆրանկլինը ստեղծել է չուգունե վառարան, որը կրկին տեղադրվել է սենյակի կենտրոնում, որի արդյունքում օգտագործվել է վառարանի ամբողջ ջերմային արտանետումը:

Ֆրանկլինը նաև մտածել է ծխնելույզը երկարացնելու մասին, որի արդյունքում ջերմատվությունն առավել արդյունավետ է օգտագործվում: 18րդ դարի վերջին ամերիկացի գիտնական և գյուտարար Էրլ Ռամբֆորդը հորինել է բուխարու նոր տեսակ: Նրա ստեղծած բուխարու կրակատուփը եղել է ավելի բարձր և ավելի նեղ, ինչի արդյունքում ավելանում է վառարանի ջերմությունը, իսկ կլորացված ծխնելույզը նպաստում է ծխի ավելի լավ արտանետմանը: Նման բուխարին հնարավոր է դարձել կառուցել հենց տան պատի մեջ:

Ռուսաստանում բուխարիների նորաձևությունը սկսվել է Պետրոս 1-ինի շնորհիվ: Նա հրաման է արձակել, համաձայն որի, յուրաքանչյուր ազնվական տանը պետք է բուխարի ունենա, որն այն ժամանակ համարվել է շքեղություն և շեշտել է սոցիալական կարգավիճակը: Առաջադեմ Եվրոպայից հետ չմնալու համար ռուս ազնվականները սկսել են բուխարիներ տեղադրել տներում, բայց այդ վառարանի ջերմությունը շատ չէ, և դա հատկապես զգացվել է հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Այդ իսկ պատճառում տներում, բուխարիից բացի, վառել են նաև չուգունե վառարաններ տունը տաքացնելու համար:

Ելիզավետայի օրոք, որը Պետրոսից հետո է ստացել իշխանությունը, ոչ թե բուխարիներ են կառուցվել, այլ Պետերգոֆյան և Ցարսկոսել յան պալատներում տեղադրվել են ռուսական վառարաններ: Հետագայում կայսրուհի Եկատերինայի իշխանության գալով բուխարիները նորից դարձել են նորաձև: Ամբողջ աշխարհում մինչև 1990-ական թվականները գերակշռում էին փայտի հիմքով աշխատող բուխարիները, սակայն 1997 թվականից ի վեր սկսել են գերակշռել գազային բուխարիները: Ներկայումս առավել տարածված են էլեկտրական բուխարիները, քանի որ դրանք ավելի գեղեցիկ, հարմարավետ և մաքուր են օգտագործման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վատ նորություն Ադրբեջանի համար. Փաշինյանի հայտարարությունը նոր զենքի մասին Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ինչու է Ալիեւը խափանում բանակցությունները Արցախի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել Պբ-ն նոր զոհերի անուններ է հրապարակել Ինչ իրավիճակ է սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից. Վլադիմիր Պուտ Պուտինը հայտնել է, որ գրեթե հինգ հազար մարդ է զոհվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ․ խոսքը 2 կողմերի կորուստների մասին է Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը Այս պահին թեժ մարտեր են մղվում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Ադրբեջանցի ռազմագերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորականների մասին. տեսանյութ Տղաները գրավել են հակառակորդի դիրքեր. նոր մանրամասներ ռազմաճակատից Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին Ալիեւը հայտարարել է. Ադրբեջանական բանակի կորուստները, ոչնչացվել են մի շարք հրամանատարներ․ ՊՆ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 40 հերոսների անունները Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց
website by Sargssyan