Դավթաշենի մի շարք շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը

Դավթաշեն վարչական շրջանի մի շարք տների, շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը։ Կոյուղագծերն ապօրինի կերպով միացվել են անձրևատար խողովակին, որը միայն անձրաջրերը պետք է տաներ դեպի գետ: Թե որ շինությունների կոյուղին է միացված այդ խողովակին, հայտնի չէ. իրավասու մարմինները տեղեկություն չունեն։

Կոյուղատար-անձրևատար խողովակն անցնում է ճանապարհի տակով և բաց անցքով Եղվարդի խճուղի 6 հասցեից թափվում Հրազդան գետը։ Բաց խողովակով կոյուղաջրերի թափվելու հետևանքով այդ տարածքում գարշահոտություն է տարածված:

Եղվարդի խճուղի 6 հասցեում կա հասարակական նշանակության շինություն, որի սեփականատերն արդեն 10 տարուց ավելի դիմում է Ջրային կոմիտե, Երևանի քաղաքապետարան, թաղապետարան և «Վեոլիա ջուր» ընկերություն՝ խնդրելով կարգավորել խնդիրը, որպեսզի կոյուղաջրերը չթափվեն գետը։

Փաստաբան Խաչիկ Դանիելյանը, որը զբաղվում է պետական մարմիններ դիմելու գործընթացով, ասում է՝ անարդյունք և անհույս 10 տարի ահազանգում են պետական մարմիններին և մշտապես ստանում նույնաբովանդակ պատասխան։

«Պետական մարմինները փորձում են հարցը լուծել՝ մեկը մյուսի վրա գցելով։ Յուրաքանչյուրն ասում է՝ սա իմ իրավասության ներքո չէ, դիմեք այլ պետական մարմնի։ Ի վերջո, «Վեոլիա ջուրը», որը իրավասու է այս խնդիրը կարգավորել, առաջարկում է մեր ֆինանսական միջոցներով փորձենք ջրատարը հեռացնել այնպիսի հեռավորության վրա, որ մեր տարածքին չխանգարի։ Բայց նրա լիազորությունների մեջ է, որպեսզի չթողնի կեղտաջրերը լցվեն Հրազդան գետը։ Այսօր մենք ունենք աղետ, ունենք իրավիճակ, որ կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը՝ աղտոտելով այն։ Սա նաև բնապահպանական խնդիր է, հիվանդությունների աղբյուր է։ Բայց որևէ պետական մարմին այս հարցին լուծում չի ցանկանում տալ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից հուլիսի 3-ին տնտեսվարողին տեղեկացրել են, որ իրենց կողմից սպասարկվող անձրևատար խողովակը հանդիսանում է պետական գույք, կառուցապատման ժամանակ խախտվել են խողովակի սանիտարական պահպանման և սպասարկման գոտիները, որոնք պետական սեփականություն են և ենթական չեն սեփականաշնորհան կամ մասնավորեցման։

«Վեոլիա ջուր»-ը տնտեսվարողին առաջարկել է դիմել իրենց՝ շրջանցման տեխնիկական պայմաններ ստանալու համար։ Խաչիկ Դանիելյանը համաձայն չէ «Վեոլիա ջուր» ընկերության այս պայմանի հետ՝ ընդգծելով՝ հարցը չի լուծվելու խողովակը տեղափոխվելով, քանի որ կեղտաջրերը միևնույնն է լցվում են Հրազդան գետը։Ջրային կոմիտեն ևս ընդունել է, որ կեղտաջրերի հեռացման համար որոշ տնտեսվարողներ անօրինական կերպով միացրել են հեղեղատարին։

«Կենցաղային կոյուղագծի բացակայությամբ պայմանավորված՝ տարածքի ֆիզիկական (իրավաբանական) անձանց մեծ մասն իրենց տարածքների կեղտաջրերի հեռացման համար անհրաժեշտ հերմետիկ կուտակիչ հորի կառուցման փոխարեն, կեղտաջրերի հեռացման խողովակները միացրել են անցնող հեղեղատարին, որը տեխնիկապես անթույլատրելի է։ Խնդիրն ամբողջությամբ կարող է լուծվել տարածքում նոր կենցաղային կոյուղագիծ կառուցելուց հետո, սակայն ներկա դրությամբ ձեր դիմումով նշված հասցեի կոյուղացման աշխատանքներն ընթացիկ ներդրումային ծրագրում ներառված չեն, իսկ նախատեսվող ներդրումային ծրագրերում դրանց ներառումը կքննարկվի՝ հաշվի առնելով ներդրումային աշխատանքների առաջնահերթությունը»,- հայտնել են Ջրային կոմիտեից։

Փաստաբան Խաչիկ Դանիելյանն ասում է՝ եթե իրավասու մարմինները չեն կարողանում բացահայտել, թե որ տնտեսվարողներն են իրենց կոյուղագծերը միացրել անձրևաջրերի հեռացման այս խողովակին, պետք է այն պարզապես միացնել մայրաքաղաքի կոյուղու ցանցին, քանի որ այն այժմ էլ որպես կոյուղատար է օգտագործվում։ Այդ կերպ կոյուղաջրերն այլևս չեն լցվի գետը։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրավիճակի կարգավորման համար լուծումներ է փնտրում։

«Սա գլոբալ խնդիր է։ Տարածքում տարածված գարշահոտությունից է պարզ դառնում, որ անձրևատարին կան միացված կոյուղագծեր։ Բայց բարդ և ծավալուն աշխատանք է հայտնաբերելը, թե ով է իր կոյուղին միացրել անձրևատարին։ Մենք մինչև վերջ, թե որտեղից է սկսվում այդ անձրևատարը, չենք կարող ուսումնասիրել և հայտնաբերել, քանի որ և՛ կոյուղագծերը, և՛ թե անձրևատարը գետնի տակ են»,- ասում է վարչական շրջանի ղեկավարը։

Թումասյանը կարծում է՝ առաջնահերթ պետք է գտնել անձրևատարի ուղղությունը, և դրան մոտ գտնվող տնտեսվարողներին, բնակիչներին դիմել՝ պարզելու համար, թե իրենց կոյուղաջրերը որտեղ են լցվում։ Սակայն վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ իր գործիքակազմով չի կարող այդ աշխատանքները կատարել։

Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 43 հերոսների անունները Զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ /տեսանյութ/ Հրդեհ՝ Սարուխան գյուղում Այս կռվում թող մեզանից ոչ ոք չպակասի. «Հաղթենք ու ապրենք հանուն հայրենիքի». Արման Վարդանյան 50 զոհ, 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ. Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից. 168.am ՌԴ-ն Ճապոնական ծովում զորավարժությունների ժամանակ թևավոր հրթիռներ է արձակել Ընտրածդ բարձունքը շատ-շատ հեռացրեց մեզ Սամ ջան, ա'յ «Պստիկ Կամանդիր ջան». Արմինե Պողոսյանը՝ զոհված Սամվել Մանասերյանի մասին Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ Բաքուն չլսեց Լավրովին ու Շոյգուին, կլսի՞ Պոմպեոյին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Հայոց պետականության պաշտպանները /լուսանկարներ/ Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ ոչնչացնելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն« մեդալներով ՊԲ-ն Իշխանաձորի հատվածում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Այդ «կապը կտրած» Գյանջան Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա. Որ երկրներն են միացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Սուրենյանը` Թուրքիայի փոթորիկի մասին
website by Sargssyan