Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian

Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ սա փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Իրանը եղել է առաջին երկրներից, որտեղ վարակը տարածվել է: Իշխանությունները կարողացել են այն վերահսկման տակ առնել մայիսին, սակայն արդեն հունիսի սկզբին կրկին բախվել են վարակման օրական դեպքերի աճի խնդրին:

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում մահացել է 144 մարդ, գրանցվել է վարակման 3045 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 23 952 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է վարակման ավելի քան 400 000 դեպք, սակայն ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:

Երկրում հակակորոնավիրուսային հարցերով համակարգող Ալիռեզա Զալին հայտարարել է, որ երկիրը շարժվում է դեպի վարակի երրորդ ալիքը և ամենայան հավանականությամբ՝ այն առաջինը կհարվածի մայրաքաղաք Թեհրանին:

Ըստ ոլորտի փորձագետների՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 45 000-ի:

Երկրում վերաբացվել են դպրոցներն ու բուհերը, սակայն ծնողներն իրենք պետք է որոշեն՝ ուղարկել երեխաներին, թե ոչ. շատ դեպքերում երեխաները մնում են տանը:

Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (Տեսանյութ) Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Որ դեպքում Թուրքիան կներգրավվի արցախյան խնդրի կարգավրմանը.Պեսկովը մանրամասնեց Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել
website by Sargssyan