Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հ. Արիստակեսյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ռուսները ցանկանում են գնալ Ղարաբաղ՝ կռվելու. Բորոդայ «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով Ալիևը նեղսրտել է հայկական ուժերի ունեցած զենքից Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառման մասին նոր տեսանյութ է հրապարակել Թշնամին Д-20-ներից կրակ է բացել Արցախի Մարտունի քաղաքի վրա, իսկ օդում թռչում է թուրքական «Բայրաքթար» անօդաչուն. WarGonzo Մարդիկ կան, որոնք որոշել են էժան ներքաղաքական "աչոկներ" հավաքել անգամ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը Ոչնչացված է Ադրբեջանի սպառազինության 70%-ը, Ալիևի ռեսուրսը սպառվում է. Անդրանիկ Իսպիրյան. «Փաստինֆո» Համոզված եմ, որ Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի հանդիպումը դառնում է անհրաժեշտություն․ Արման Վարդանյան Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ալիևը հայտարարություն է արել Հիվանդանոցում մորը հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը Ռուսաստանը պատասխանել է Փաշինյանի նամակին Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հիվանդանոցում պայթյունի պահը /տեսանյութ/ Որ պայմանագրի հիմքով է Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/
website by Sargssyan