Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները տաք հետքերով բացահայտել են սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզում հոր և որդու դանակահարության դեպքը։
Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» և «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգով տեղակալ Խորեն Բարխոյանը։