Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ

Վրաստանի պետական «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը հայտնել է, որ տեղական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաների հատուկ մոդիֆիկացիան արտահանվել է Ինդոնեզիա: 

Դեռևս 2018-ին «Դելտան» Didgori Medevac զրահամեքենաների վաճառքի վերաբերյալ շուրջ 3․7 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր էր կնքել Ինդոնեզիայի հետ: Մեքենաների այս տարբերակը ստացել է «Բիզոն» անվանումը:

Նշենք, որ հայտնի չէ՝ սա առաջին խմբաքանակն է, թե նախկինում ևս եղել է մատակարարում: 2019-ին գարնանը «Դելտան» այս մեքենաներից լուսանկար էր հրապարակել՝ վերնագրելով որպես «փորձարկում»։

Այդ մեքենաների վրա պատկերված էր կարմիր մահիկ, ինչը որպես կանոն լինում է իսլամական երկրներում բժշկական ծառայություն իրականոցնող միջոցների վրա, ինչից ենթադրել էինք, որ դրանք Ինդոնեզիայի համար են: Ինդոնեզիա արտահանված մեքենաները, սակայն, որոշ դետալներով տարբերվում են 2019-ին հրապարակված նկարների մեքենաներից, ավելին՝ Ինդոնեզիա են արտահանվել ոչ թե կարմիր մահիկով, այլ՝ կարմիր խաչով մեքենաներ:

Վրաստանը այս զրահամեքենաներն առաջին անգամ արտահանել էր Սաուդյան Արաբիա: Ավելի քան 100 միավոր զրահամեքենայի վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2015-ին, իսկ մատակարարումները սկսել էին 2016-ին, շարունակվել՝ 2018-ին:  Հավանական է, որ 2019-ին ցուցադրված մեքենաներն իրականում նախատեսված էին հենց Սաուդյան Արաբիայի համար:

Կորոնավիրուսի թեստը կեղծել են՝ զինվորական ծառայությունը դադարեցնելու նպատակով․ ԱԱԾ Թուրքիան խոշոր պարտություն է կրել Ի՞նչ պատիժ է նախատեսված զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու համար Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Հրապարակվել է հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքները Արծրուն Հովհաննիսյանը մարամասներ է հայտնում սահմանում իրավիճակից Հակառակորդը, որոշ հատվածներում զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով անցել է պաշտպանության ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է
website by Sargssyan