Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են
ՀասարակությունՍեպտեմբերի 20-ին, ժամը 00:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 51-ամյա Արարատ Ի.-ի վարած Mercedes Vario մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ.-ի վարած Mercedes C 240 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ղ.-ն, նրա ուղևորներ, Վարդենիս քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վարդան Օ.-ն և Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: