Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան
БлогԱռողջապահական ոլորտի մասով կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված է: Այս մասին հայտարարել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա միայն իր ղեկավարած ոլորտի խնդիրը չէ, ամբողջ ազգաբնակչության խնդիրն է:
Թորոսյանը նշել է, որ ինքն իհարկե վերադառնում է՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ խոսակցություններ կային, որ արձակուրդի գնացած Արսեն Թորոսյանը չի վերադառնալու, քանի որ պաշտոնանկ է արվելու: