Բլումբերգը նախագահական ընտրություններից առաջ 16 մլն դոլար կվճարի 32 000 հանցագործի ընտրելու իրավունքի վերականգնման համար

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգն ավելի քան 16 միլիոն դոլար է հատկացրել Ֆլորիդայում դատապարտված հանցագործներին նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքով ապահովվելու համար: Այս մասին գրում է thehill.com կայքը:

Ֆլորիդայի իրավունքների վերականգնման կոալիցիան տեղեկացրել է, որ Bloomberg ընկերությունն արդեն վճարել է 32 000 հանցագործի դրամային պարտավորությունները:

«Քվեի իրավունքը հիմնարար է մեր ժողովրդավարության համար և ոչ մի ամերիկացի չպիտի զրկված լինի այդ իրավունքից: Աշխատելով Ֆլորիդայի իրավունքների վերականգնման կոալիցիայի հետ՝ մենք վճռականությամբ լի ենք վերջ դնելու ընտրական իրավունքից զրկմանն ու խտրականությանը»,-հայտարարել է  Bloomberg ընկերության խոսնակը:

2018 թվականին Ֆլորիդայում ընդունվել էր օրենք, ըստ որի՝ հանցագործները կարող են քվեարկել միայն բոլոր տուգանքները վճարելուց հետո: Այդ տուգանքները երբեմն 1000 դոլարից ավելի են:

Մայքլ Բլումբերգը, որը դեմոկրատական կուսակցությունից մասնակցում էր նախագահի թեկնածուի ընտրությանը, առնվազն 100 միլիոն դոլար է ծախսել կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նախընտրական քարոզարշավում աջակցելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 3-ին, դրանցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Իրավիճակը փոխվում է․ Վճռական հակահարված Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. Հովհաննիսյան ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել․ Արման Թաթոյան Վահրամ Պողոսյանը հայտարարում է Ալիևի սխալ հաշվարկը. ի՞նչ լրջագույն խնդրի առջև է կանգնել Բաքուն Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը գրառում կատարեց Ինչ է պատրաստել Իրանը. համարձակ նախաձեռնություն Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Մոսկվայի հայ համայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ
website by Sargssyan