Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից: Այս մասին տեղեկանում ենք կլինիկայի կայքից:

«Ալեքսեյ Նավալնին, որն օգոստոսի 22-ից բուժվում էր «Շարիտե» հիվանդանոցում, դուրս է գրվել: Հիվանդի առողջությունն այնքան է բարելավվել, որ անհետաձգելի բուժումը կարող է դադարեցվել»,- ասված է գերմանական հիվանդանոցի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: 

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Իրավիճակը փոխվում է․ Վճռական հակահարված Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. Հովհաննիսյան ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել․ Արման Թաթոյան Վահրամ Պողոսյանը հայտարարում է Ալիևի սխալ հաշվարկը. ի՞նչ լրջագույն խնդրի առջև է կանգնել Բաքուն Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը գրառում կատարեց Ինչ է պատրաստել Իրանը. համարձակ նախաձեռնություն Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Մոսկվայի հայ համայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ
website by Sargssyan