Նոր իրո­ղու­թյուն­նե­ր. ինչ­պե՞ս հա­կազ­դել Թուր­քի­ա­յին.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները էական փոփոխություններ են ենթադրում։ Շատ կարևոր է նոր իրողություններին արագ ադապտացվելու հարցը։ Եվ Հայաստանի խնդիրը պետք է լինի շատ արագ կանխազգալ այդ փոփոխությունների տրամաբանությունը և քայլեր ձեռնարկել ուժերի նոր դասավորության պարագայում իր տեղն ունենալու համար։ Ինչպես գիտենք, վերջին շրջանում Թուրքիան տարածաշրջանային մակարդակով մեծ ակտիվություն է դրսևորում, որը նկատելի է ոչ միայն Արևելյան Միջերկրականում առաջ եկած հույն-թուրքական կոնֆլիկտում, այլև լիբիական, սիրիական հակամարտություններում։ Թուրքական կողմը ձեռքերը երկարացնում է նաև դեպի Արցախյան հակամարտություն և փորձում է Ադրբեջանի միջոցով բորբոքել այն։

Պատահական չէ, որ թուրքական կողմը մեկնաբանում է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր միջադեպ և իր անվերապահ աջակցությունը հայտնում Ադրբեջանին։ Իսկ վերջերս էլ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Հայաստանին կոչ արեց «դադարեցնել կրակի հետ խաղալը»։ Հայաստանի համար Թուրքիան անվտանգային տեսանկյունից լուրջ սպառնալիք է ներկայացնում։ Իսկ թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել թուրքական կողմը Հայաստանի ուղղությամբ, կախված է նաև տարածաշրջանային մյուս իրողություններից։ Եվ այս առումով ուշագրավ է, որ Արևել յան Միջերկրականի իրավասության գոտիների հետ կապված՝ հույն-թուրքական հակամարտությունում Թուրքիան լուրջ հակազդեցության հանդիպեց։ Ֆրանսիան և ԵՄ անդամ պետությունները, արաբական մի շարք երկրներ՝ Եգիպտոսի գլխավորությամբ, ու Իսրայելը իրենց աջակցությունը հայտնեցին Հունաստանին և Կիպրոսին։

ԱՄՆ-ի դիրքորոշումը ևս Հունաստանի և Կիպրոսի կողմն է։ Եվ պատահական չէ, որ Միջերկրական ծովի արևել յան հատվածում օրերս տեղի ունեցան Կիպրոսի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները։ Ուստի, հանդիպելով միջազգային աննախադեպ ճնշման, Թուրքիան ստիպված եղավ ժամանակավորապես նահանջել իր դիրքերից և Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի։ Արևել յան Միջերկրականի հարցում անհաջողության հանդիպելով՝ Թուրքիան փորձում է դրա փոխարեն լիբիական հակամարտության հարցում հաջողություններ գրանցել, որպեսզի դրանով նաև ցույց տա, թե իր նահանջը Արևել յան Միջերկրականի հարցում ժամանակավոր բնույթ է կրում։

Ուստի այս համատեքստում նախանշվում է Լիբիայի վրա թուրքական ազդեցության ուժեղացման և անգամ Միջերկրականի լիբիական ջրերում էներգառեսուրսների հայտնաբերման համար հետախուզական աշխատանքներ ու հորատումներ իրականացնելու Թուրքիայի մտադրությունը։ Նշենք, որ Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության, որը ղեկավարում է Տրիպոլին ու երկրի արևմուտքի տարածքները, և մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի միջև, որը համագործակցում է արևելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: Թուրքիան Քաթարի հետ միասին աջակցում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, իսկ Լիբիայի ազգային բանակին աջակցում են Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ընդ որում, լիբիական հակամարտության հարցում հակադրվում են նաև մի կողմից՝ Թուրքիայի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը։ Թուրքիան հույսեր ունի Լիբիայի խնդրում Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, բայց դա դեռևս չի ստացվում։ Բացի այդ, արդեն իսկ լուրեր կան Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի՝ իր պաշտոնաթողության մասին հայտարարելու մտադրության մասին, ինչը հարված է Թուրքիայի համար։ Եվ պատահական չէ, որ մեկնաբանելով այս լուրերը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները վշտացած են Լիբիայի Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի պաշտոնաթող լինելու պլաններից: Փաստորեն իրավիճակն այնպիսին է, որ լիբիական ուղղությամբ Թուրքիայի՝ հաջողություն արձանագրելու շանսերը ևս փոքրանում են։

Ուստի Արևել յան Միջերկրականի և Լիբիական հակամարտությունների հարցում իր անհաջողությունները քողարկելու համար շատ հավանական է, որ Թուրքիան նոր խոշոր սադրանքներ հրահրի արդեն արևելքում և փորձի հաջողություն գրանցել այս ուղղությամբ։ Եվ այս տեսանկյունից մեծանում է Արցախյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանում ռազմական բախման վտանգը։ Արցախյան հիմնահարցի շուրջ Թուրքիայի միջամտությունը թույլ չտալու համար հզոր միջազգային դիմադրություն է անհրաժեշտ։ Եվ այս հարցում Հայաստանը կարող է կիրառել այն երկրների ներուժը, որոնք Արևել յան Միջերկրականում և Լիբիայում հակադրվում են Թուրքիայի ագրեսիվ նկրտումներին։ Էական հակազդեցության և միջազգային ճնշման արդյունքում Թուրքիան Հայաստանի ուղղությամբ ևս ստիպված կլինի նահանջել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով Մոտ 2000 ՀՀԿ-ական զորակոչվել ու զինվորագրվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գու­նա­վոր լու­սան­կար­չու­թյան տեխ­նո­լո­գի­ա­յի սկիզ­բը․ «Փաստ» «Ան­հա­վա­նա­կան» տրա­մա­բա­նու­թյուն­ներ և տար­բե­րակ­ներ. «Փաստ» Հայ կնոջ ուժով ու թի­կունք լի­նե­լով. հինգ ըն­տա­նի­քի հինգ կա­նայք «Հադ­րու­թի հա­մը» կփո­խան­ցեն. «Փաստ» Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում`հայերի դեմ կռվելու. «Ժողովուրդ» Թու­լա­նա­լու, ընկր­կե­լու, թև­ա­թափ լի­նե­լու իրա­վունք չու­նենք, տղեր­քը մեզ չեն նե­րի. «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին. «Ժողովուրդ» «Բու­հե­րը պետք է նա­խա­ձեռ­նու­թյունն իրենց ձեռ­քը վերց­նեն, յու­րա­քան­չյուր ուսա­նո­ղին ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն». «Փաստ» Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին. «Հրապարակ» Տա­սը չա­փել, մեկ կտրել, առա­վել ևս՝ պա­տե­րազ­մա­կան իրա­վի­ճա­կում. «Փաստ» Թուր­քի­ա­յի ամ­բար­տա­վան կեց­ված­քը պայ­ման­ներ է ստեղ­ծում, որ­պես­զի ձևավորվի լայն ձև­ա­չա­փով հա­կա­թուր­քա­կան կո­ա­լի­ցիա․ «Փաստ» Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և հանգուցալուծման ժամանակացույցը. «Հրապարակ» «Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ» Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով. «Հրապարակ» Երբեմն լռությունն ավելի օգտակար է. «Փաստ» Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Աջակ­ցու­թյուն՝ առանց ցու­ցադ­րա­կա­նու­թյան, լուռ և ար­ժա­նա­պա­տիվ.«Փաստ» Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից
website by Sargssyan