Հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից, իսկ բանկը ծառատունկ կնախաձեռնի.«Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Evocabank-ի կողմից կազմակերպված միջոցառմանը, որին հետևել էր հրավառություն, իսկ այդ տարածքում այնուհետ հրդեհ էր բռնկվել: Ոլորտի մասնագետներից մեկը մեզ հետ զրույցում նշել էր, որ «երևույթն ինքնին խոսում է այն մասին, որ պետք է պետական վերահսկողություն իրականացվի և թույլ չտրվի մասնավորին հրավառություններ կազմակերպել, այն էլ այդքան անփույթ»:
Երեկ ստացել ենք Evocabank-ի պարզաբանումը, որտեղ մասնավորաբար նշված է. «Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկման վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ և համապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են և կարճ ժամանակում մարել բռնկումը։ Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը դիմել է Երևանի քաղաքապետարան` չոր խոտածածկի հատվածում Բանկի միջոցներով ծառատունկ իրականացնելու առաջարկով»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում