Մոսկվայի դատարանը վրաերթ իրականացրած ադրբեջանցի ռեփերին կալանավորելու թույլտվություն է տվել (լուսանկարներ)

Մոսկվայի Տագանսկի դատարանը կալավորման թույլտվություն է տվել սեպտեմբերի 21-ին Մոսկվայի կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր դարձած ադրբեջանցի ռեփեր Էլմին Գուլիևի(առավել հայտնի է Էլլեյ կեղծանունով) համար, գրում է eadaily.com կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ Գուլիևը կալանաքի տակ կգտնվի մինչև այս տարվա նոյեմբերի 21-ը: Ոստիկանությունից հայտնել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ռեփերը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել: 

Հայտնի է, որ նրան ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել «ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով մարդկանց առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար», սակայն ավելի ուշ նրա՝ թմրանյութերի ազդեցության տակ լինելու մասին տեղեկությունից հետո մեղադրանքն ավելի է խստացվել: 

Դատական նիստի ժամանակ վարորդը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում կատարվածի համար, սակայն նշել է, որ սթափ է եղել դեպքի ժամանակ:

Հայտնի է, որ ռեփերի վարած Infiniti մակնիշի մեքենան անցել է կարմիր լույսի տակով, բախվել մեկ այլ մեքենայի: Հարվածի հետևանքով Էլլեյի մեքենան դուրս է եկել մայթեզրի վրա, որտեղ մարդիկ են եղել: Պատահարի հետևանքով ծանր վնասվածք է ստացել երկու անցորդ, ինչպես նաև ռեփերի մեքենայում գտնված ևս մեկ անձ: Վերջիններս հոսպիտալացվել են:

Дтп | Суд арестовал рэпера Эллея - МоскваСуд арестовал рэпера Гулиева, сбившего пешеходов в центре МосквыПолиция задержала водителя Infiniti после ДТП в центре Москвы :: Общество  :: РБК

Մարտունու շրջանի Հերհեր գյուղում հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը. Արցախի ՄԻՊ Լևոն Տեր-Պետրոսյան․ Սթափության հորդոր Ռուսաստանից Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկանը. Դատախազություն Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոնն առաջնագծում է ու արդեն իսկ հասցրել է հերոսանալ Ռուսները ցանկանում են գնալ Ղարաբաղ՝ կռվելու. Բորոդայ «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով Ալիևը նեղսրտել է հայկական ուժերի ունեցած զենքից Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառման մասին նոր տեսանյութ է հրապարակել Թշնամին Д-20-ներից կրակ է բացել Արցախի Մարտունի քաղաքի վրա, իսկ օդում թռչում է թուրքական «Բայրաքթար» անօդաչուն. WarGonzo Մարդիկ կան, որոնք որոշել են էժան ներքաղաքական "աչոկներ" հավաքել անգամ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը Ոչնչացված է Ադրբեջանի սպառազինության 70%-ը, Ալիևի ռեսուրսը սպառվում է. Անդրանիկ Իսպիրյան. «Փաստինֆո» Համոզված եմ, որ Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի հանդիպումը դառնում է անհրաժեշտություն․ Արման Վարդանյան Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ալիևը հայտարարություն է արել Հիվանդանոցում մորը հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը Ռուսաստանը պատասխանել է Փաշինյանի նամակին Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հիվանդանոցում պայթյունի պահը /տեսանյութ/ Որ պայմանագրի հիմքով է Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է
website by Sargssyan