ՊԵԿ-ին մարտական զենք կտրամադրվի

ՊԵԿ-ին մարտական զենք կտրամադրվի։ Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Ընթացիկ կարգավորմամբ ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը:

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով: ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի խնդիրներից է՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող խախտումների դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը:

Լևոն Տեր-Պետրոսյան․ Սթափության հորդոր Ռուսաստանից Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկանը. Դատախազություն Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոնն առաջնագծում է ու արդեն իսկ հասցրել է հերոսանալ Ռուսները ցանկանում են գնալ Ղարաբաղ՝ կռվելու. Բորոդայ «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով Ալիևը նեղսրտել է հայկական ուժերի ունեցած զենքից Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառման մասին նոր տեսանյութ է հրապարակել Թշնամին Д-20-ներից կրակ է բացել Արցախի Մարտունի քաղաքի վրա, իսկ օդում թռչում է թուրքական «Բայրաքթար» անօդաչուն. WarGonzo Մարդիկ կան, որոնք որոշել են էժան ներքաղաքական "աչոկներ" հավաքել անգամ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը Ոչնչացված է Ադրբեջանի սպառազինության 70%-ը, Ալիևի ռեսուրսը սպառվում է. Անդրանիկ Իսպիրյան. «Փաստինֆո» Համոզված եմ, որ Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի հանդիպումը դառնում է անհրաժեշտություն․ Արման Վարդանյան Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ալիևը հայտարարություն է արել Հիվանդանոցում մորը հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը Ռուսաստանը պատասխանել է Փաշինյանի նամակին Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հիվանդանոցում պայթյունի պահը /տեսանյութ/ Որ պայմանագրի հիմքով է Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ
website by Sargssyan