Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հաջորդ շնորհանդեսը կարող է կայանալ հոկտեմբերի 13-ին, որի ընթացքում, հավանաբար, կներկայացվեն iPhone սմարթֆոնի նոր մոդելները, հայտնում է ամերիկյան Apple Insider պորտալը։

Հաղորդվում է, որ Apple-ն այդ օրը կարող է ցուցադրել նոր iPhone 12 շարքի սմարթֆոնների մի քանի մոդել, որոնք, ըստ տեղեկությունների, հնարավոր կլինի ձեռք բերել արդեն հոկտեմբերի 16-ից: 

Apple Insider-ի տեղեկություններով՝ շնորհանդեսի ժամանակ կներկայացվի միանգամից չորս մոդել՝ երկու iPhone 12` 5,4 և 6,1 դյույմ, ինչպես նաև երկու iPhone 12 Pro՝ 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրանով։

Հոկտեմբերի 13-ին շնորհանդեսի անցկացնամն մասին լուրը հաստատել է նաև բլոգեր Ջոն Պրոսերը: Նրա տվյալներով ՝ iPhone 12-ը խանութներում վաճառքի կհանվի հոկտեմբերի 23-ից։

Շնորհանդեսի անցկացման վայրի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Անցյալ շաբաթ Apple-ը ներկայացրել է 2020 թվականի նորույթները՝ Apple Watch նորացված «խելացի» ժամացույցը, ութերորդ սերնդի iPad-ը, որն աշխատում է A12 Bionic պրոցեսորով, ինչպես նաև նորացված iPad Air-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումն անցկացվել է վիրտուալ ձևաչափով։

Կորոնավիրուսի թեստը կեղծել են՝ զինվորական ծառայությունը դադարեցնելու նպատակով․ ԱԱԾ Թուրքիան խոշոր պարտություն է կրել Ի՞նչ պատիժ է նախատեսված զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու համար Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Հրապարակվել է հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքները Արծրուն Հովհաննիսյանը մարամասներ է հայտնում սահմանում իրավիճակից Հակառակորդը, որոշ հատվածներում զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով անցել է պաշտպանության ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է
website by Sargssyan