2020-ի օգոստոսին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ ունենք. վարչապետ

Ուզում եմ ընդգծել, որ նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին և 2020 թվականի օգոստոսին մենք 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան 2019 թվականի օգոստոսին և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946-ով ավելի աշխատատեղ։  Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ որ ներդրումները օգնում են, որպեսզի երկրում աշխատատեղերը չփակվեն։

«Այս միտումը շարունակվում է նաև աշխատավարձերի մասով, մի տարբերությամբ՝ 2020 օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ երկրում ամբողջ աշխատավարձային ֆոնդը ավել է եղել 10 մլդ 974մլն դրամով կամ 9.6 տոկոսով, սակայն հուլիսի համեմատ օգոստոսին պակաս է եղել   2մլդ 663 մլն դրամով։Պետք է վերլուծել, հասկանալ, թե ինչի հետ է կապված։ Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ ավել է եղել 16 հազար 371 դրամով կամ 7.3 տոկոսով։ Սակայն 2020 թվականի օգոստոսին հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5971 դրամով կամ 2.9 տոկոսով։ Սրանք, իհարկե, թվեր են, որոնք դեռ պետք է վերլուծել, սակայն արձանագրումն այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է և սա առնվազն վատ չէ»,-նշեց նա։ 

Արձագանքելով Գագիկ Ծառուկյանի կոչին, «Հայոց արարման հավաք» հ/կ-ի կամավորների ջոկատը հ/կ-ի նախագահ Սուրեն Օքմինյանի գլխավորությամբ, այս պահին գտնվում է Շուշիում․Լիաննա Մանուկյան Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչից հետո, ՀՀ ողջ տարածքով մեկ ընթանում են հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներ.Աշոտ Անդրեասյան Իրենց հաշվարկներով, այս պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր. Նիկոլ Փաշինյան Արցախում հայկական ուժերը հայտնի ահաբեկչի են ոչնչացրել Հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք. Նիկոլ Փաշինյան Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ
website by Sargssyan