Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան

Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով։

Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։

Բացի այդ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։

Նշեմ, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։

Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.

- Բորտ 055, հաշվառման համար 16-0055, "Airbus A400M-180"։

Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։

- Բորտ 093, հաշվառման համար 18-0093, "Airbus A400M-180"։

Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա ։

- Բորտ 078, հաշվառման համար 17-0078, "Airbus A400M-180"։

Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

- Բորտ 080, հաշվառման համար 17-0080,"Airbus A400M-180"։

Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.

- հաշվառման համար 4K-78131, "IL-76TD"։

Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանեւմ։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան։

Ալեն Ղուլյան

Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (Տեսանյութ) Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Որ դեպքում Թուրքիան կներգրավվի արցախյան խնդրի կարգավրմանը.Պեսկովը մանրամասնեց Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել
website by Sargssyan