Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ)

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) ամփոփում է #կարդառուսգրակ գրական արշավը, որը սկսել էր օգոստոսին։ Ամառային արտակարգ պայմաններում կենտրոնն ընթերցասերներին առաջարկել էր մնալ տանն ու միանալ  սոցիալական նախաձեռնությանը՝ ընթերցել և վերհիշել ռուս դասականներին։ Նախաձեռնությանը միացողներն իրենց սոցիալական էջերում նշել են սիրելի հեղինակին, ընթերցել ու հրապարակել նրանց ստեղծագործություններից նախընտրելի հատվածներ։

Արշավին միացել են Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը,  Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը,  կինոգետ Անետա Երզնկյանը,  հեռուստապրոդյուսեր Կարեն Քոչարյանը,  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը,  հումորիստ Կարեն Ավանեսյանը, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Անիսեթ Գաբրիել Կոչոֆան և այլոք։ «Դոմ Մոսկվի» կենտրոնը հավաքել է բոլոր ընթերցումները և ներկայացնում է վիդեոհոլովակով։  

Արշավի մասնակիցների խորհրդով կազմված ռուս գրականության ծավալուն ցանկը և անհրաժեշտ հավելյալ գրականությունը «Դոմ Մոսկվի» կենտրոնը տրամադրել է Գավառի «Սամվել Քոչարյանցի» անվան թիվ 1 դպրոցի գրադարանին։

«Ուրախ ենք, որ մեր նախաձեռնությանը միացան մեծ թվով մշակույթի գործիչներ և ընթերցասերներ։ Ս․Եսենին, Բ․Պաստերնակ, Ա․Պուշկին, Մ․Լերմոնտով, Ի․Բրոդսկի, Ի. Բունին, Ո. Վիսոցկի, 2-3 շաբաթ ընթերցասերները սոցիալական էջերում կարդում ու վերհիշում էին #ռուսգրակը և օգնում կազմել գրականության ցանկը, որով համալրեցինք մեր մարզային գրադարանները։ Շնորհակալ ենք արշավի մասնակիցներին, որոնք օգնեցինք իրենց խորհրդով»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Մեզ համար հրաշալի անակնկալ և հաճելի նվեր էր, քանի որ դպրոցի գրադարանը մշտապես անհրաժեշտություն ունի նոր գրքերի և գրականության։ Ուրախ կլինենք նաև հետագա գործակցության համար»,- նշեց Գավառի  թիվ 1 դպրոցի տնօրեն Գայանե Ղարիբյանը։

Օրերս  «Դոմ Մոսկվի» կենտրոնը ուսումնական և գեղարվեստական գրականություն փոխանցեց նաև  Արարատի մարզի Դմիտրով գյուղի դպրոցին, Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան վարժարանին։ Նախաձեռնությունը շարունակական է։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 18-ին Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացվեց «Ռուսական կենտրոն»-ը։

Ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը խոցել է թշնամու 4 տանկ Արձագանքելով Գագիկ Ծառուկյանի կոչին, «Հայոց արարման հավաք» հ/կ-ի կամավորների ջոկատը հ/կ-ի նախագահ Սուրեն Օքմինյանի գլխավորությամբ, այս պահին գտնվում է Շուշիում․Լիաննա Մանուկյան Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչից հետո, ՀՀ ողջ տարածքով մեկ ընթանում են հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներ.Աշոտ Անդրեասյան Իրենց հաշվարկներով, այս պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր. Նիկոլ Փաշինյան Արցախում հայկական ուժերը հայտնի ահաբեկչի են ոչնչացրել Հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք. Նիկոլ Փաշինյան Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
website by Sargssyan