27-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի և կրակի մատնվել
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:40-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Գալստյանը ի վարած BMW մակնիշի 26 VS 260 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին՝ տապալելով այն, այնուհետև հայտնվել է մեկ այլ հաստաբուն ծառի և պատի արանքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։