Գարեգին Բ-ն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդհատել Հռոմի Պապի հետ հանդիպումը եւ անհապաղ վերադառնում է հայրենիք:

Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.

«Հայորդինե՛ր,

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։

Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։

Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»:

Վատ նորություն Ադրբեջանի համար. Փաշինյանի հայտարարությունը նոր զենքի մասին Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ինչու է Ալիեւը խափանում բանակցությունները Արցախի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել Պբ-ն նոր զոհերի անուններ է հրապարակել Ինչ իրավիճակ է սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից. Վլադիմիր Պուտ Պուտինը հայտնել է, որ գրեթե հինգ հազար մարդ է զոհվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ․ խոսքը 2 կողմերի կորուստների մասին է Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը Այս պահին թեժ մարտեր են մղվում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Ադրբեջանցի ռազմագերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորականների մասին. տեսանյութ Տղաները գրավել են հակառակորդի դիրքեր. նոր մանրամասներ ռազմաճակատից Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին Ալիեւը հայտարարել է. Ադրբեջանական բանակի կորուստները, ոչնչացվել են մի շարք հրամանատարներ․ ՊՆ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 40 հերոսների անունները Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց
website by Sargssyan