Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ