«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից». հոլանդացի պատգամավորը Թուրքիային «ահաբեկչական պետություն» է անվանել

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Գերտ Ուիլդերսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին թվիթերյան իր օգտահաշվում կոչ է արել Թուրքիային դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ նրան «ահաբեկչական պետություն» անվանելով: 

«Թուրքիային դուրս շպրտեք ՆԱՏՕ-ից»,- նշել է Ուիլդերսը և գրառմանը կից հրապարակել Էրդողանի լուսանկարը, որում նա ահաբեկչի կերպարով է պատկերված: Հրապարակմանը կից Ուիլդերսն օգտագործել է «Թուրքան ահաբեկչական պետություն է» հեշթեգերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում Չեչեն օրենքով գողը, հրամայում է սպանել բոլոր ադրբեջանցիներին (տեսանյութ) ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչից հետո, ՀՀ ողջ տարածքով մեկ ընթանում են հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներ.Աշոտ Անդրեասյան Իրենց հաշվարկներով, այս պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր. Նիկոլ Փաշինյան Արցախում հայկական ուժերը հայտնի ահաբեկչի են ոչնչացրել Հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք. Նիկոլ Փաշինյան Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան
website by Sargssyan