Բելառուսը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկխոսությունը խթանելու համար»

Բելառուսը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկխոսությունը խթանելու համար» իրենց համար ընդունելի ձևաչափերով։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝  ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին Հայաստանին և Ադրբեջանին, դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վերահաստատում ենք այս և նրանց համար ընդունելի այլ ձևաչափերում կողմերի երկխոսությունն առաջ մղելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարությունում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (Տեսանյութ) Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Որ դեպքում Թուրքիան կներգրավվի արցախյան խնդրի կարգավրմանը.Պեսկովը մանրամասնեց Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել
website by Sargssyan