Վարդենիսում սպանվել է քաղաքացիական մեկ անձ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ
     Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:
     Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
     Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
     Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան:

 

Իրավիճակը փոխվում է․ Վճռական հակահարված Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. Հովհաննիսյան ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել․ Արման Թաթոյան Վահրամ Պողոսյանը հայտարարում է Ալիևի սխալ հաշվարկը. ի՞նչ լրջագույն խնդրի առջև է կանգնել Բաքուն Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը գրառում կատարեց Ինչ է պատրաստել Իրանը. համարձակ նախաձեռնություն Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Մոսկվայի հայ համայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ
website by Sargssyan