Փաշինյանը գերագույն հրամանատարը չէ, քանի որ փաստացի պատերազմ չի հայտարարված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։

Իսկ Սահմանադրությունը պատերազմի եւ խաղաղության հաստատումը սահմանում է 118-րդ հոդվածով, ըստ այդմ՝ «ԱԺ-ն՝ կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում», ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում «պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը»:

Փաստ է, որ ո՛չ ԱԺ-ն է նման որոշում ընդունել, ո՛չ կառավարությունը՝ մենք գործ ունենք բանավոր հայտարարությունների հետ, որոնք չեն կարող հիմք դառնալ, որ վարչապետը հռչակվի ՀՀ գերագույն հրամանատար։

Սա նշանակում է, որ ԶՈՒ պատասխանատուն շարունակում են մնալ ՀՀ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբը։ Այսինքն, մի խելքը գլխին իրավաբան  չկա, որ հուշի իմքայլականներին՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որ իրենց ֆեյսբուքյան էջերը չողողեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով՝ վերնագրելով՝ «գերագույն հրամանատարը»։

Կամ էլ գուցե գիտեն, բայց հաճոյանում են առաջնորդին։ Աբսուրդն այն է, որ այս արտահայտությունն օգտագործում են նաեւ ընդդիմադիրները․ Էդմոն Մարուքյանը եւ նրա կուսակիցները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձեւակերպմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրավիճակը փոխվում է․ Վճռական հակահարված Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. Հովհաննիսյան ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել․ Արման Թաթոյան Վահրամ Պողոսյանը հայտարարում է Ալիևի սխալ հաշվարկը. ի՞նչ լրջագույն խնդրի առջև է կանգնել Բաքուն Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը գրառում կատարեց Ինչ է պատրաստել Իրանը. համարձակ նախաձեռնություն Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Մոսկվայի հայ համայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին Թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-ները. Դա տեղի է ունեցել անձամբ Էրդողանի հրամանո՞վ
website by Sargssyan