Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

«Ան­հա­վա­նա­կան» տրա­մա­բա­նու­թյուն­ներ և տար­բե­րակ­ներ. «Փաստ» Հայ կնոջ ուժով ու թի­կունք լի­նե­լով. հինգ ըն­տա­նի­քի հինգ կա­նայք «Հադ­րու­թի հա­մը» կփո­խան­ցեն. «Փաստ» Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում`հայերի դեմ կռվելու. «Ժողովուրդ» Թու­լա­նա­լու, ընկր­կե­լու, թև­ա­թափ լի­նե­լու իրա­վունք չու­նենք, տղեր­քը մեզ չեն նե­րի. «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին. «Ժողովուրդ» «Բու­հե­րը պետք է նա­խա­ձեռ­նու­թյունն իրենց ձեռ­քը վերց­նեն, յու­րա­քան­չյուր ուսա­նո­ղին ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն». «Փաստ» Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին. «Հրապարակ» Տա­սը չա­փել, մեկ կտրել, առա­վել ևս՝ պա­տե­րազ­մա­կան իրա­վի­ճա­կում. «Փաստ» Թուր­քի­ա­յի ամ­բար­տա­վան կեց­ված­քը պայ­ման­ներ է ստեղ­ծում, որ­պես­զի ձևավորվի լայն ձև­ա­չա­փով հա­կա­թուր­քա­կան կո­ա­լի­ցիա․ «Փաստ» Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և հանգուցալուծման ժամանակացույցը. «Հրապարակ» «Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ» Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով. «Հրապարակ» Երբեմն լռությունն ավելի օգտակար է. «Փաստ» Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Աջակ­ցու­թյուն՝ առանց ցու­ցադ­րա­կա­նու­թյան, լուռ և ար­ժա­նա­պա­տիվ.«Փաստ» Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
website by Sargssyan