Որոշ շրջանակների կողմից փորձ է արվում սասանել ներքին համերաշխությունն ու կայունությունը.Արթուր Ղազինյան
ԲլոգԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին տարիներին ամեն ինչ արվեց մեզ պառակտելու, մասնատելու, իրար հանդեպ թշնամացնելու և իրար ատելու համար: ԲԱՅՑ ՍԽԱԼՎԵՑԻՆ, լավ չէին ճանաչում մեր ԺՈՂՈՎՐԴԻՆ ու հատկապես քաղաքական ընդդիմությանը:
Մենք հիմա միասնական ենք ավելի քան երբեք, վճռական ենք մեզ պարտադրված պատերազմը հաղթական ավարտին հասցնելու գործում:
Պետք է նշել, որ սա խիստ անհանգստացնում է օտարերկրյա գործակալներին և նրանք դիմում են տարատեսակ սադրանքների՝ թշնամություն ու ատելություն սերմանելու համար: Սա պատերազմի անբաժանելի մաս է և թշնամու պլանի մի կարևոր բաղադրիչ:
Խնդրում եմ չտրվել սադրանքների, պահպանել զսպվածություն, համբերել մինչ պատերազմի հաղթական ավարտը: Դրանով մենք կաջակցենք ճակատում մարտնչող մեր զինվորներին:
ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆԱԼՈՒ, ՔԻՉ ՄՆԱՑ . . .