Թուր­քի­ան պետք է հա­մա­կերպ­վի Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից դուրս մնա­լու իրո­ղու­թյան հետ․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանաթուրքական հրոսակների կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում Արցախում ծավալվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ անկայունության ալիքը կարող է բռնկվել ավելի մեծ աշխարհագրությամբ և ուղղակի պայթեցնել ողջ տարածաշրջանը։ Այդ իսկ պաճառով էլ ռազմական գործողությունների ծավալման ընդլայնումը թույլ չտալու և դրա ինտենսիվությունը նվազեցնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները փորձեր են ձեռնարկում իրավիճակը բեռնաթափելու, կրակը դադարեցնելու և հրադադարի հաստատմանը տանելու համար, որպեսզի հնարավոր լինի կրկին բանակցային սեղանի շուրջ նստել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների այսպիսի դիրքորոշումը ուղղակիորեն բխում է հակամարտության խաղաղ կարգավորման իրենց միջնորդական առաքելությունից։ Պատահական չէ, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային հիմնական սկզբունքներից մեկն էլ վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելուն։ Սակայն Ադրբեջանը, ստանալով Թուրքիայի անվերապահ աջակցությունը և օգտվելով այն հանգամանքից, որ համանախագահող երկրները հասցեականորեն չեն դատապարտում իր գործողությունները, կոնֆլիկտը բորբոքում է նոր ուժով։

Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում թիրախավորել և թիրախավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Թուրքիան այս առումով ևս ձայնակցում է Ադրբեջանին՝ համանախագահության ինստիտուտը համարելով անարդյունավետ, քանի որ նրանք տասնամյակներ շարունակ անընդունակ են եղել լուծել Արցախյան հակամարտությունը։ Այս հայտարարությունների տակ թաքնված է այն մտադրությունը, որ ստեղծվի կոնֆլիկտի կարգավորման այնպիսի մի ձևաչափ, որում իր գործուն մասնակցությունը կունենա Թուրքիան։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան՝ որպես Մինսկի խմբի անդամ պետություն, բացահայտ կերպով նպատակ ունի դառնալ նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր։

Եվ Ադրբեջանի նախագահ Ալիևը պարբերաբար ակնարկում է այս մասին՝ նշելով Թուրքիայի կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում։ Գաղտնիք չէ, որ համանախագահող երկրի կարգավիճակի միջոցով Թուրքիան տարածաշրջանային ազդեցության նոր լծակ կարող է ստանալ և հակազդել մյուս ուժերին։ Իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկն էլ Արցախյան հակամարտության վրա ներգործությունն է, որը շարունակ Թուրքիան փորձում է ընդլայնել։

Ադրբեջանական օդուժի աշխատանքների կոորդինացումը փաստացի գտնվում է թուրքական հրամանատարության ձեռքերում, թուրք հատուկ ջոկատայինները ներգրավված են Արցախում ընթացող հատուկ օպերացիաներում, ռազմական գործողություններում կարևոր դեր է կատարում թուրքական սպառազինության կիրառումը։ Բացի այդ, հենց Թուրքիայի միջոցով են վարձկան ահաբեկիչները ներմուծվում հակամարտության գոտի։ Ու պատահական չէ նաև, որ հակամարտության գոտում տեղի ունեցող յուրաքանչյուր իրողություն պարտադիր միակողմանի մեկնաբանություն է ստանում Թուրքիայում, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Բնականաբար, Թուրքիայի այսպիսի ակտիվ ներգործությունը ենթադրում է տարածաշրջանային մյուս ուժերի դուրս մղում։

Սակայն Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանը, Հարավային Կովկասի վրա ունենալով ամենամեծ ազդեցությունը, նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և հրադադարի հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում։ ՌԴ միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին ավելի քան 11 ժամ քննարկվեց հրադադարի հասնելու պայմանավորվածությունը և, ի վերջո, եղավ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը: Բայց Թուրքիային մտահոգում է այն հարցը, որ ինքը այդ հայտարարության կողմ չէ, ավելին՝ հստակ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը մնում է անփոփոխ։

Դրա համար էլ Անկարան Ադրբեջանին մղում է հրադադարի ռեժիմի խախտմանը և խաղաղ բնակավայրերի ռմբակոծմանը։ Այսպիսի իրավիճակից ելնելով՝ ՀՀ արտգործնախարար Մնացականյանը օրերս մեկնեց Մոսկվա և հանդիպում ունեցավ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, որտեղ կողմերը կրկին վերահաստատեցին հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը։ Սա, կարծես թե, արդեն մեսիջ էր Թուրքիային, որ չփորձի յուղ լցնել առանց այն էլ թեժ հակամարտության վրա։ Թուրքիային մնում է միայն համակերպվել այն իրողության հետ, որ ինքը դուրս է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, իսկ կոնֆլիկտի զոնայում նրա միջամտությունները կարող են ոչ բարվոք ավարտ ունենալ իր համար։

Այս համատեքստում պատահական չէ, որ երկուշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային խոսակցություն է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Ռուսաստանը հասկացնում է, որ Թուրքիայի միջամտությունները հակամարտության գոտում կոշտ արձագանքի կարող է արժանանալ ռուսական կողմից, այդ թվում և ռազմական իմաստով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից Հակառակորդը փորձել է հարավային ուղղությամբ մոտենալ դեպի Հայաստանի հանրապետության սահման Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին Էրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է Շուշան Ստեփանյանը գրառում կատարեց Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության. Ալեքսանդր Լապշին Հայաստանը բարոյական իրավունք ունի «Իսկանդերով» հարվածելու Բաքվի նավթամուղերին. ԱԺ պատգամավորը մեջբերում արեց ռուս գնդապետից Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ /տեսանյութ/ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար. իրանցի փորձագետ Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի ռազմագերի, Ադրբեջանում է գտնվում 17 հայ զինծառայող. ՔԿ պաշտոնյա Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսնյութը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
website by Sargssyan