Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել


Ան­կա­րա­յի շուրջ տա­րա­ծաշր­ջա­նա­յին օղա­կը շա­րու­նակ­ում է սեղմ­վել․«Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։

Թուրքիայից եկող ահաբեկչական սպառնալիքի վտանգավորությունը շատ բարձր է հատկապես Արցախում, քանի որ Անկարան զբաղված է վարձկան զինյալներ և ահաբեկիչներ արտահանելով հակամարտության գոտի, որն ավելի է սրում իրավիճակը և դարձնում անկայուն։ Այսպիսի իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Խնդիրն այն է, որ ահաբեկչական վտանգը կարող է շատ արագ դուրս գալ հակամարտության շրջանակներից և հրդեհել ողջ տարածաշրջանը՝ առաջին հերթին վտանգներ ստեղծելով Ռուսաստանի և Իրանի համար։

Արցախյան հակամարտության ուղղությամբ Թուրքիայի սադրիչ գործելակերպի պատճառով Անկարայի վրա քիչ-քիչ միջազգային լուրջ ճնշումներ են սկսել նշմարվել։ Իսկ էրդողանյան վարչակարգի այն արդարացումները, թե իբր հայերի կողմից կռվում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, չեն անցնում, քանի որ նման հեքիաթներին նույնիսկ թուրք հասարակությունն է դժվարությամբ հավատում։ Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ, ըստ էության, Թուրքիային չի հաջողվում Արցախյան ուղղությամբ լուրջ հաջողություններ գրանցել։ Իսկ որպեսզի այդ երկրի նախագահ Էրդողանը սեփական հասարակությանը կերակրի կայսերապաշտական նոր հաղթանակներով, ակտիվացնում է Թուրքիայի գործողությունները մյուս ուղղություններով։ Թուրքիան կրկին Oruc Reis հետախուզական նավն ուղարկել է Միջերկրական ծովի վիճելի տարածք՝ կրկին սրելով Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտությունը։

Պատահական չէ, որ միջերկրածովյան տարածաշրջանում ներկայացված երկրները Թուրքիայի գործողություններին հակազդելու համար հակաթուրքական կոալիցիա են ձևավորել։ Իսկ Եվրամիությունը, խոստովանելով, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են Հունաստանի ինքնիշխան իրավունքների հետ, սպառնում է պատժամիջոցներ սահմանել: Ուշագրավ է նաև, որ Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությունը փորձում է իրականացնել մահմեդական աշխարհում Թուրքիայի լիդերության շղարշի ներքո՝ ներկայացնելով, թե իբր պաշտպանում է մահմեդականների շահերը, բայց իրականում միայն թուրքական շահերն է առաջ տանում, ինչի արդյունքում բազմաթիվ մահմեդական երկրներ դուրս են եկել թուրքական նկրտումների դեմ։

Լիբիայում, Իրաքում, Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունների ու ահաբեկչական որջեր ձևավորելու և ֆինանսավորելու արդյունքում այդ երկրի հեղինակությունը արաբական աշխարհում ուղղակի զրոյի է հավասարվել։ Արաբական պետությունների լիգան սպառնում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու։ Իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն իրենց վրա են վերցրել թուրքական քաղաքականությանը հակազդելուն ուղղված քայլերի իրականացման դերը։ Եվ գործնականում թուրքական ծավալապաշտական քաղաքականությանն արաբական երկրներից աջակցում է միայն Քաթարը, որի նկատմամբ արաբական մեծամասնությունը ևս պատժամիջոցներ է կիրառում։

Այնպես որ, Անկարայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակում է սեղմվել, որի արդյունքում կա՛մ Թուրքիան պետք է մեկընդմիշտ հրաժարվի իր նեոօսմանական ձգտումներից, կա՛մ էլ պետք է շարունակի իր ագրեսիվ գործողությունները և Մերձավոր Արևել քում դառնա պատժամիջոցների գլխավոր հասցեատերը, որի արդյունքում թուրքական հասարակության ներսում կարող են Էրդողանի վարչակարգի դեմ ուղղված նոր հուզումներ սկսվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան