Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել. փոխնախարար է նշանակվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը երեկ լիազորությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Մենք տեղեկացանք, որ նրա լիազորությունները կդադարեն երկուշաբթի, որից հետո վերջինս կնշանակվի արդարադատության փոխնախարար:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 5-ին գրել էր, որ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի՝ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո այդ պաշտոնին հենց Արմեն Հովհաննիսյանն է նշանակվելու:

Իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել: Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ նախ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թշնամին միայն սահմանից այն կողմ է.«Փաստ» Վատ նորություն Ադրբեջանի համար. Փաշինյանի հայտարարությունը նոր զենքի մասին Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ինչու է Ալիեւը խափանում բանակցությունները Արցախի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել Պբ-ն նոր զոհերի անուններ է հրապարակել Ինչ իրավիճակ է սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից. Վլադիմիր Պուտ Պուտինը հայտնել է, որ գրեթե հինգ հազար մարդ է զոհվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ․ խոսքը 2 կողմերի կորուստների մասին է Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը Այս պահին թեժ մարտեր են մղվում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Ադրբեջանցի ռազմագերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորականների մասին. տեսանյութ Տղաները գրավել են հակառակորդի դիրքեր. նոր մանրամասներ ռազմաճակատից Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին Ալիեւը հայտարարել է. Ադրբեջանական բանակի կորուստները, ոչնչացվել են մի շարք հրամանատարներ․ ՊՆ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 40 հերոսների անունները
website by Sargssyan