Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»


«Հա­կա­թուր­քա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը կա­րող է վերջ­նա­կա­նա­պես ծնկի բե­րել պսև­դո-սուլ­թա­նին»․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռազմական արկածախնդրությունը, որը դրսևորում է Թուրքիան ու շարունակում իր ներգրավվածությունն ունենալ պատերազմում, արդեն իր ազդեցությունն է թողել այդ երկրի տնտեսության վրա: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի խոսքով, այդ ազդեցություններն առավել քան ակնհայտ են: «Նախ՝ պետք է խոսել քաղաքական հետևանքների մասին: Էրդողանի աշխարհաքաղաքական ավանտյուրիզմն արդեն իր բացասական ազդեցությունն է ունեցել Էրդողանի քաղաքական դիրքերի վրա:

Այս գործընթացն առավել ցայտուն կերպով արտահայտվեց 2019 թ. Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, երբ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտություն կրեց թուրքական հիմնական խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում: Այս միտումները առ այսօր շարունակվում են. Էրդողանի ապարդյուն գործողությունները Միջերկրական ծովի արևել յան հատվածում, Հունաստանին ու Կիպրոսին պատկանող ջրային տարածքներում, Լիբիայում, այժմ նաև Արցախում էապես նպաստում են թուրքական հասարակության ներսում լարվածության աճին, ինչին նպաստում են նաև երկրում առկա խորքային տնտեսական խնդիրները:

Ինֆլյացիան Թուրքիայում արդեն հասել է աննախադեպ 11,7%-ի, իսկ միջազգային հեղինակավոր Moody's վարկանիշային գործակալությունը Թուրքիայում տիրող իրավիճակը որակել է որպես ինստիտուցիոնալ և կառավարչական ներուժի սնանկացում՝ պայմանավորված նախևառաջ աշխարհաքաղաքական գործընթացներով: Արդյունքում էապես իջեցվել է Թուրքիայի սուվերեն վարկային ռեյտինգը, իսկ դա նշանակում է, որ Անկարայի հանդեպ նվազել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների վստահությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վահե Դավթյանը:

Անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, նաև տեղեկությանը, ըստ որի, Թուրքիան տագնապալի տեմպերով ծախսում է իր արտարժութային պահուստները՝ Վ. Դավթյանը նախ շեշտեց, որ թուրքական լիրան շարունակում է գահավիժել: «Այս գործընթացը սկիզբ է առել 2016 թ.-ին, իսկ կուլմինացիային հասել է արդեն 2018 թ.ին, երբ լիրայի արժեզրկումը կազմեց 30%, իսկ 2019 թ.-ին՝ 20%: Դատելով Թուրքիայի ներկայիս ֆիսկալ քաղաքականության միտումներից՝ կարող ենք կանխատեսել, որ 2020 թ. արդյունքում լիրայի արժեզրկումը ևս կշարունակի մնալ նույն սահմաններում: Այս ճգնաժամի դեմն առնելու նպատակով Թուրքիան սկսել է ակտիվորեն նվազեցնել արտարժութային պահուստները, որոնք այս տարվա հոկտեմբեր ամսին հասան վերջին 15 տարվա մինիմումին՝ 41,4 մլրդ դոլար:

Ակնհայտ է, որ արտարժութային պահուստները կրճատելով՝ թուրքական կենտրոնական բանկը նպատակ է հետապնդում կայունացնել լիրան, սակայն առայժմ ապարդյուն: Տնտեսական ճգնաժամն արդեն իր ուղղակի ազդեցությունն է թողնում նաև մարդկանց բարեկեցությաւն վրա: Ընդամենը 1 տարվա ընթացքում, մասնավորապես, վերոնշյալ գործընթացների արդյունքում Թուրքիայի ազգային եկամուտը կրճատվել է 16%-ով: Կտրուկ գնաճը, գործազրկությունը, որը հասել է աննախադեպ 16%-ի, կապիտալի արտահոսքը, աշխատանքային միգրացիայի բարձր տեմպերն ու մի շարք այլ գործոններ Թուրքիայում պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում, որն Էրդողանը փորձում է կոմպենսացնել ծայրահեղական-իսլամիստական, նեոօսմանական ու միլիտարիստական հռետորաբանությամբ և ուժի ցուցադրմամբ:

Արդյունքում ներկայումս Թուրքիան ունի խորքային խնդիրներ իր բոլոր հարևանների և ոչ միայն հարևանների հետ, ինչն էապես նպաստում է երկրի ներսում քաղաքականսոցիալական ճգնաժամի հասունացմանը»,ընդգծեց մեր զրուցակիցը: Նշենք, որ մի շարք երկրներ հայտարարում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կամ առնվազն դրանց հնարավորության մասին: Հարցին՝ նման դրևսորումներն էական նշանակություն ու ազդեցություն կունենա՞ն, Վահե Դավթյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ «Թուրքիան առանց Էրդողանի» կոնցեպտը պետք է այլևս անկյունաքարային դառնա ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Այդ կոնցեպտը կյանքի կոչելու համար հույժ անհրաժեշտ է գործի դնել բոլոր, այդ թվում՝ տնտեսական գործիքները: Ու այդ իմաստով հակաթուրքական պատժամիջոցների կիրառումը կարող է վերջնականապես ծնկի բերել պսևդո-սուլթանին: Թուրքիան տնտեսապես կախված է արտաքին ներդրումներից ու միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրվող վարկային միջոցներից: Անկարայի աշխարհաքաղաքական ավանտյուրաներն արդեն իսկ հանգեցրել են Թուրքիա իրականացվող ուղղակի օտարերկրյա ներդրումների կրճատմանը շուրջ 40%-ով: Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Թուրքիայի հանդեպ սահմանված առևտրային էմբարգոն, իհարկե, չափազանց կարևոր քայլ էր, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ նույն ԱՄԷ-ն Թուրքիայի առանցքային առևտրային գործընկերներից է:

Կարծում եմ՝ շուտով մենք ականատես կլինենք Արաբական պետությունների լիգայի կողմից հավաքական մակարդակով նման քաղաքականության որդեգրմանը, քանի որ արաբական աշխարհը ևս ուղիներ է փնտրում Էրդողանի նեոօսմանական ախորժակը զսպելու, նրա ազդեցությունը Մերձավոր Արևելքում նվազեցնելու համար: Միակ խոչընդոտն այստեղ կարող է ստեղծել Կատարը, որտեղ տեղակայված է թուրքական ռազմական բազան, սակայն արաբական աշխարհի հակաթուրքական կոնսոլիդացիան ակնհայտորեն կստիպի Դոհային վաղ թե ուշ վերանայել սեփական դիրքորոշումը: Սակայն հատկապես կարևոր է ԵՄ կողմից պատժամիջոցային գործիքների կիրառումը, քանի որ հենց եվրոպական երկրներն են հանդիսանում թուրքական տնտեսության հիմնական դոնորները:

Այստեղ հատկապես պետք է ընդգծել Գերմանիայի գործոնը, որը Թուրքիայի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է: Ավաղ, վերջերս մենք իմացանք Բեռլինի ու մի շարք այլ եվրոպական երկրների կողմից Հունաստանի նախաձեռնած հակաթուրքական պատժամիջոցների վրա արգելք դնելու մասին: Կարծում եմ՝ նման վարքագիծը պետք է արմատապես վերանայվի, քանի որ հենց դրա արդյունքում է Էրդողանն իրեն թույլ տալիս լկտի հռետորաբանություն կիրառել Ֆրանսիայի ու մի շարք այլ արևմտյան երկրների առաջնորդների ու ժողովուրդների հանդեպ: Ու այս առումով հայկական դիվանագիտությունն ու լոբբիստական կառույցները մեծ աշխատանք ունեն անելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի