Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել
ОбществоՍեպտեմբերի 27-ից հետո ականանետային, հրթիռահրետանային միջոցների ու անօդաչուների կիրառման արդյունքում զոհվել է ռազմական գործողություններին որևէ մասնակցություն չունեցող 39 խաղաղ բնակիչ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔԿ ներկայացուցիչը:
12-ը զոհվել են Ստեփանակերտում, 8-ը՝ Մարտունու շրջանում, 4-ը՝ Մարտակերտում, 1-ը՝ Տիգրանակերտում, 4-ը՝ Ասկերանում, 1-ը՝ Ավետարանոց գյուղում, 5-ը՝ Հադրութում, 1-ը՝ Շուշիում, 2-ը՝ Կարմիր Շուկայում:
Զոհված բնակիչներից մեկը մանկահասակ աղջիկ է, 6-ը՝ կին:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 114 բնակիչներ, 80-ից ավելիի մոտ ծանր մարմնական վնասվածքներ են: