Երբեմն լռությունն ավելի օգտակար է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլորն են արձանագրում, որ հայ ժողովուրդը ծանր ժամանակաշրջան է ապրում, պատասխանատու ժամանակաշրջան: Նման դեպքերում երբեմն չափազանց նուրբ է առաջնագծի ու թիկունքի սահմանը: Խոսքն, իհարկե, ֆիզիկական սահմանի մասին չէ: Ըստ այդմ, պատերազմական այս շրջանում չափազանց մեծ, աներևակայելի մեծ նշանակություն է ստանում ամեն մի բառը, արտահայտած ամեն մի կարծիքը: Մեկ անգամ չենք նշել, որ հավասարապես վտանգավոր են թե՛ ծայրահեղ պաթոսը, թե՛ խուճապը կամ հուսահատությունը:

Ուրեմն, հանրային դաշտում, հրապարակային դաշտում ցանկացած միտք արտահայտելուց առաջ դրանք պետք է դնել բազում կշեռքների վրա: Ընդ որում, շատ հաճախ լռությունն ավելի մեծ դեր կարող է կատարել, ավելի գնահատելի, ընդունելի և օգտակար կարող է լինել, քան խոսքը, եթե վերջինս կարող է հասարակության մեջ առաջացնել կա՛մ հուսահատություն, կա՛մ ներքին դժգոհություն: Առավել ևս, եթե այն հետո «սրբագրման», բացատրելու կամ «թարգմանելու» կարիք է լինելու:

Պատերազմն իր օրենքներն ու կանոններն ունի, պատերազմի ժամանակ որևէ մեկի պահվածքը չի կարող նույնական լինել խաղաղ ժամանակների հետ: Շատ հաճախ այն, ինչ օգտակար է կամ գոնե ընկալելի է խաղաղ պայմաններում, անընդունելի է պատերազմի ժամանակ՝ լինի դա պարզապես վրիպման, սխալի, թե այլ պատճառով: Այնպես որ, կարել ի է նաև լռել, պարզապես գործ անել, ամեն մեկն իր տեղում: Երբեմն էլ՝ լսել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Իրաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ Ո՞ր սահմանափակումները չեն գործի դպրոցում Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Երկրաշարժ` Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին Վերջին հայը լքում է Բերձորը (տեսանյութ) Սպիտակ տանը կատու կբնակվի Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սրբ․ Երրորդություն եկեղեցում պատարագ կմատուցի Պեգով. Ի՞նչ վիճակ է Բերձորում (տեսանյութ) Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց
website by Sargssyan