Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»


«Բու­հե­րը պետք է նա­խա­ձեռ­նու­թյունն իրենց ձեռ­քը վերց­նեն, յու­րա­քան­չյուր ուսա­նո­ղին ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես գիտենք, այս տարի դպրոցական արձակուրդները նախատեսվածից շուտ սկսվեցին։ Դա պայմանավորված էր կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ։ Հիմա, երբ վարակակիրների թվերը սկսել են ռեկորդային աճ գրանցել, ԿԳՄՍ նախարարությունը որոշեց աշնանային արձակուրդը երկարաձգել ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ։

Բացառություն են կազմելու միայն 12-րդ դասարանցիները, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։

1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը, իսկ առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։ Թե ինչպես կշարունակվի ուսուցումը նոյեմբերի 12-ից հետո, կախված է համաճարակային իրավիճակից։ Քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդն առնվազն երկու շաբաթով երկարաձգելու ԿԳՄՍ որոշումը ճիշտ է։ «Կորոնավիրուսով վարակակիրների վերջին թվերը ցույց են տալիս, որ հիմա երկուսից մեկը վարակված է։ Մենք տեսնում ենք, որ թեստավորվածների ընդհանուր թվի մինչև 49 տոկոսը դրական արդյունք է ցույց տալիս։ Դա նշանակում է, որ համաճարակային վիճակը վատ է, և դա էապես կազդի ոչ միայն ընդհանուր հասարակության վրա, այլ նաև կարող է թափանցել բանակ, իսկ այդ դեպքում կարող ենք ունենալ անդառնալի կորուստներ։

Դրա համար ճիշտ որոշում է կայացվել երկու շաբաթով արձակուրդները երկարաձգելու, այլ ոչ թե միանգամից անցնելու հեռավար ուսուցման։ Դրա անարդյունավետության մասին բազմիցս խոսել ենք, և որևէ փոփոխություն այս ընթացքում դեռևս չի եղել, այսինքն՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել ուսուցիչներին վերապատրաստելու, համապատասխան տեխնիկական հարցերը լուծելու համար, և դա ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ կլինի, եթե ասեն՝ եկեք, առանց որևէ նախապատրաստական աշխատանքի անցնենք հեռավար ուսուցման։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակը դեկտեմբերի վերջի փոխարեն հունվարի վերջին ամփոփելու որոշումն այս պահին ճիշտ էր։ Պարզ է, որ ուշ կսկսվի երկրորդ կիսամյակը և առնվազն մեկ ամիս ուշ կավարտվի։ Հուսանք՝ մինչ այդ կորոնավիրուսով վարակակիրների թվերը կնվազեն և նորմալ դասապրոցես հնարավոր կլինի կազմակերպել հանրակրթության ոլորտում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Ընդգծում է՝ այս ընթացքում, իհարկե, կլինեն կորուստներ՝ կրթություն ստանալու առումով։ «Դասապրոցեսը վերականգնելու սկզբնական շրջանում 1 շաբաթ ադապտացման փուլն ենք անցնում։ Դա հիմնականում կորսված ժամանակ է։ Բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ սա չարյաց փոքրագույնն է, և ուղղակի մենք այլ հնարավորություն չունենք։ Պետք է այդ ճանապարհով գնալ»,նշում է մեր զրուցակիցը: Այս ժամանակաշրջանում, երբ բուհերում կրթությունն անցկացվում է հեռավար տարբերակով, ուսանողները նշում էին՝ այս հանգամանքը պետք է ազդեցություն ունենա վարձավճարների վրա, հիմա առավել ևս, երբ մի կողմից կորոնավիրուսային համաճարակը, մյուս կողմից պատերազմն ազդում է յուրաքանչյուրի ֆինանսական վիճակի վրա։

«Բարձրագույն կրթության պարագայում այս օրերին բուհերի ծախսերը որոշակիորեն քչացել են, շատ էական չէ, բայց որոշակի առումով։ Դա որևէ ձևով չի անդրադառնում վարձավճարի վրա, որովհետև դրանց պայմանագրերը նախապես են կնքվում, և հիմա պայմանագրերի մեջ փոփոխություն անելու ժամանակը չէ։ Բայց անհրաժեշտ է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որ այն ուսանողները, որոնք վարձավճարները մուծելու դժվարություններ ունեն, նրանց ընդառաջեն, այսինքն՝ այնպիսի որոշումներ կայացվեն, որ ուսանողները կարողանան հետաձգել վճարումը կամ լրացուցիչ զեղչեր ստանան։ Սա հնարավոր է կազմակերպել ոչ միայն լիազոր մարմնի՝ նախարարության, այլ հենց բուհերի մակարդակով, և յուրաքանչյուր համալսարան կարող է հարցն անհատական ձևով քննարկել և ընդառաջել մեր ուսանողներին։

Բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի իրավիճակ է։ Ինքս ունեմ ուսանողներ, որոնք հիմա առաջնագծում են, ուսանողներ ունեմ, որոնք ակտիվորեն մասնակցում են հեռավար դասերին, բայց տրամադրվածությունն այն չէ։ Այս ամբողջը պետք է հաշվի առնել և ընդառաջել մեր ուսանողներին։ Բուհերը պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, յուրաքանչյուր դեպքին ցուցաբերեն անհատական մոտեցում և հօգուտ ուսանողի որոշումներ կայացվեն, քանի որ ուսանողը մեր բարձրագույն կրթության համակարգի առանցքում է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու