Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնում
ՀասարակությունԱյսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը նորից սկսել են հարձակվողական գործողություններ իրականացնել շփման գծի տարբեր ուղղություններով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ։ Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ, նույն ժամանակ շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ պայքարը մի շարք գյուղերում։ Երեկ, ինչպես ներկայացրեցի, Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումն այս պահին ունի հետևյալ տեսքը։ Ըստ էության՝ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա»,- ասաց նա ցուցադրելով քարտեզ։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն թշնամու ոտնձգությունները հետ են մղվել։ Կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր՝ հակառակորդը հաջողության չի հասել։ «Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է։ Որպես կանոն փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն, մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել։ Այս ուղղությամբ կարծես 24 ժամյա ռիթմով մարտական գործողությունները...
Ավելին՝ այստեղ