Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


«Ան­հա­վա­նա­կան» տրա­մա­բա­նու­թյուն­ներ և տար­բե­րակ­ներ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր շատ դժվար է բառեր գտնել պատերազմական իրավիճակի վերլուծություններ կամ իրավիճակային հանգրվաններ մատնացույց անելու համար, թեպետ, կարծես, վերլուծաբանների ու մեկնաբանների պակաս չկա: Բայց, եթե անկեղծ լինենք, Աբրահամ Գասպարյանի կատարած աշխատանքի արդյունավետության չնչին տոկոս չեն ապահովում: Խելացի և տրամաբանական վերլուծություններ անելը, կարծես, այնքան էլ հեշտ բան չէ: Սակայն, մյուս կողմից, դրանց առատությունը եթերում, մամուլում, կայքերում ենթադրել է տալիս, որ ոմանց համար դա անելը արհեստ է դարձել: Մենք խնդիր չենք դնում մեր առաջ հասարակությանը մատուցել հավանական և բացարձակ տրամաբանված մտքեր ու վերլուծություններ:Ինչո՞ւ:

Պատերազմական իրավիճակում, ինչպես տեսանք, տրամաբանություն փնտրելն անշնորհակալ, էլ չենք ասում՝ անիմաստ գործ է, հատկապես եթե պատերազմող կողմերից մեկը թուրքն է: Եթե չեն աշխատում տրամաբանական հավանականությունները, ապա պետք է վերլուծել «անհավանական» տրամաբանությունները: Փորձենք... Տարբերակ առաջին. հայ – ադրբեջանական հակամարտության սկզբից մոտ մեկ շաբաթ անց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով առաջարկում էր ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա: Կան շատ կարծիքներ, որ այս քայլը պետք է աներ ոչ թե դեռևս չճանաչված պետության ղեկավարը, այլ՝ ճանաչված, որպեսզի եթե տեսականորեն արձագանքողներ էլ լինեին, իրավական անհարմարություններ չզգային: Բայց ունենք այն, ինչ ունենք: Թուրքիան շատերի կոկորդին է «նստած»:

Նրա դեմ տեսականորեն կարող էին միավորվել Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Սիրիան, Լիբիան, Լիբանանը, Եգիպտոսը, ԱՄԷ –ը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Արցախը, որոշակի պահից սկսած՝ միգուցե նաև Ռուսաստանը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ պետք էր իրականացնել հսկայական դիվանագիտական ջանքեր, բայց դա պետք է աներ բացառապես Հայաստանի Հանրապետությունը: Այս պահին էլ, իհարկե, հնարավորությունները սպառված չեն, մանավանդ եթե հաշվի առնենք Էրդողանի օր օրի ահագնացող հռետորաբանությունը:

Նա աստիճանաբար նմանվում է ջունգլիներից հենց նոր վանդակի մեջ գցած գազանի, որ փորձում է կծոտել թե՛ աջ, թե՛ ձախ: Նա սկսել է տառապել Մակրոնախտով, երբեմն Թրամփահաչ է տալիս, ռուսաֆոբիալ ախտահարումների նշաններ ցույց տալիս, երկնագույն սեր խոստովանում Ալիևին ու նամազերգությամբ երազախաբվում Հարավային Կովկասում: Ի վերջո, Էրդողանի կայսերապաշտական նկրտումները կարող են ավարտվել բուն Թուրքիայի քայքայմամբ: Հատկապես եթե հաշվի առնենք այդ պետական կազմավորման տնտեսական անկման տեմպերը: Թուրքիան կուտակել է 720 մլրդ դոլարի պետական պարտք, և դրա սպասարկման համար անգամ նոր վարկեր չեն տրամադրվում:

ՀՆԱ – ի համեմատ արտաքին պարտքը գերազանցում է 33 տոկոսը, ինֆլ յացիան կազմում է գրեթե 12 տոկոս, ազգային արժույթի՝ լիրայի անկումը չեն կարողանում կանխել, չնայած միլիարդավոր դոլարների ներարկումներին Կենտրոնական բանկի կողմից: Թուրքական ապրանքների ներկրումները բոյկոտվում են արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի կողմից, որոշ երկրներ սկսել են վերանայել ռազմարդյունաբերության ոլորտի պայմանագրերը… և այս ամենը կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին: Էրդողանի անհեռատես քաղաքականության շնորհիվ այդ երկիրը կոնֆլիկտի մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ: Այս իրավիճակում հակաահաբեկչական կոալիցիան կարող է նշանակել հակաթուրքական կոալիցիա:

Տարբերակ երկրորդ. Անհավանականության տեսության հաջորդ տարբերակը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության, Դոնբասի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միավորումը մեկ միասնական՝ փոխճանաչողության և փոխօգնության պայմանագրի հիման վրա ստեղծված կազմակերպությունը: Այսպես կոչված՝ մինի ՀԱՊԿ: Այս տարբերակը որքան անհավանական է թվում այսօր, այնքան հավանական ու իրատեսական կարող է դառնալ վաղը:

Այս անվտանգային օղակին հետագայում կարող են հարել նաև այլ՝ ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված երկրներ, որոնց համար սա դեպի ճանաչում տանող ամենակարճ ճանապարհը կարող է դառնալ: Այսքանով սահմանափակենք այս «անհավանական» տարբերակի գաղափարի թեման, որովհետև դրա զարգացման հեռանկարների մասին կարելի է մեկ ամբողջական վերլուծություն անել: Հաջորդ «անհավանական» տարբերակները՝ հաջորդիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները