Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ՝ ՀՀ կառավարությանը կոչ անելով հրաժարական տալ։ Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում դա է մեր փրկության միակ բանալին․ «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։

Դրանից հետո, նրա առաջարկով, բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե՝ Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն եւ գնալով բանակցությունների՝ շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս պահին վարչապետի հրաժարականի համար հիմքեր եւ նախադրյալներ չի տեսնում, ավելին՝ ինքը որեւէ տարաձայնություն չի տեսնում քաղաքական եւ ռազմական իշխանությունների միջեւ․ «Երբ ռազմական իշխանություններն ազդակ կտան, որ վարչապետի հայտարարությունները՝ նույն փոխզիջման մասով, անընդունելի են, քաղաքական իշխանությունը կկողմնորոշվի ինչ անել»։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով՝ հետաքրքրվեցինք Աղազարյանից։ Նա չգիտի, ինքը «ցավոտ փոխզիջում» ասելով՝ պատկերացնում է որոշ տարածքի զիջում՝ կարգավիճակի դիմաց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե Թուրքիայի ԶՈւ-երը կաջակցեն ադրբեջանցի սակրավորներին ականազերծման հարցում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր քահանային իջացնում էի խրամատ, ինձ F-16-ը խփեց. վիրավոր կամավոր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Իրաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ Ո՞ր սահմանափակումները չեն գործի դպրոցում Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Երկրաշարժ` Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին Վերջին հայը լքում է Բերձորը (տեսանյութ) Սպիտակ տանը կատու կբնակվի
website by Sargssyan